Հունվար 28, 2023 12:19 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին շաբաթ օրը առավոտյան այցելել է տարբեր ոլորտներում կազմակերպված ներքին կարողությունների ցուցահանդեսը:

Գերագույն առաջնորդի գրասենյակի հաղորդման համաձայն, այս ցուցահանդեսը  կազմակերպվել է տարվա կարգախոսի  անվան համաձայն, որն է.«Գիտելիքահենք  արտադրություն և զբաղվածություն»:

Այս ցուցահանդեսում ներքին հնարավորությունները ներկայացվել են հանքարդյունաբերության և նորարաության, էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցման, օդատիեզերական և արբանյակային, ավտոմոբիլային, գյուղատնտեսության և սննդի, երկաթուղային, ավտոճանապարհային, ծովային և օդային ուղիների, բնակարանային, նավթ և նավթաքիմիական արդյունաբերության, կենցաղային տեխնիկա, տեքստիլ, ջրային արդյունաբերությունների, ոռոգման կառավարման, էլեկտրաէներգիայի և հոսանքի արդյունաբերության և ամբարտակներ կառուցելու և  ջրերի կառավարման նախագծեր, տեղեկատվության  և հաղորդակցման տեխնոլոգիայի ոլորտներում:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին արեգակնային հիջրեթի 1401 թվականը անվանել է «Արտադրության, գիտելիքահեն և զբաղվածության» տարի և գիտելիքահենք ընկերությունների զարգացումն ամանալավ ճանապարհն է համարել նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

Սակայն հետհեղափոխական շրջանում երկրին հաջողվեց արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու իր կախվածությունը ներմուծվող հումքից, արտասահմանյան ապրանքներից և արտասահմանյան տեխնիկական գիտելիքներից, որոնք համարվում են արդյունաբերության համար սպառնալիք: