Հունվար 29, 2023 08:17 Asia/Tehran
  • Ալիևի հետ հեխախոսազրույցում Ռայիսին նշել է, որ Թեհրանի և Բաքվի կառավարությունները թույլ չեն տա չարակամներին ազդել երկու երկրների հարաբերությունների վրա

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Թեհրանի և Բաքվի կառավարությունները թույլ չեն տա չարակամներին ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»:

Ռայիսին ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը՝ շաբաթ օրը Թեհրանում այդ երկրի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նշել, որ հետաքննությունը շարունակվում է:
Նա հավելել է, որ երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անխզելի մշակութային և պատմական կապերի վրա, և երկու կառավարությունները թշնամիներին թույլ չեն տա ազդել իրենց հարաբերությունների վրա:
Երախտագիտություն հայտնելով Ռայիսիին՝ ցավակցության համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Սա անսպասելի հանցագործություն էր: Եվ այդ հարցում երկու երկրների համագործակցությունը պետք է լինի այնպիսին, որ որևէ մեկը հնարավորություն չունենա այդ միջադեպւը շահարկել՝ երկու երկրների հարաբերությունները խաթարելու նպատակով»: 
Թեհրանում Ադրբեջանի  դեսպանատան վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման ժամանակ զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, ևս երկուսը վիրավորվել են:  Ձերբակալված անձը նշել է, որ հարձակումն իրականացրել է անձնական դրդապատճառներով: