Հունվար 29, 2023 12:14 Asia/Tehran
  • Ալժիրի խորհրդարանի նախագահ. Մենք ցանկանում ենք Իրանի հետ ամրապնդել հարաբերությունները

Ալժիրի խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Մենք հպարտ ենք տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումներով և ցանկանում ենք ամրապնդել երկու ժողովուրդների հարաբերությունները»։

Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր առավոտյան մեկնել է Ալժիր՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների միության նիստին:Իսլամական խորհրդարանի նախագահին դիմավորել է Ալժիրի Ազգային Ժողովրդական խորհրդարանի նախագահ Էբրահիմ Բուղալին։
Ալժիրի խորհրդարանի նախագահ Էբրահիմ Բուղալին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք ցանկանում ենք ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջեւ»։
Բուղալին Պաղեստինի հարցը համարել է կարևոր խնդիր, հավելելով. «Ալժիրը ջանքեր է գործադրում, որպեսզի Պաղեստին երկիրը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ»։
Հանդիպմանն Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը գոհունակություն է հայտնելով Ալժիրում գտնվելու կապակցությամբ, ասել է. «Իրանի պաշտոնյաներն ու ժողովուրդը դրական ու մոտիկ հայացքներ ունեն Ալժիրի ժողովրդի և այս երկրի պաշտոնյաների նկատմամբ»։
Ղալիբաֆն ասել է. «Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանի ոլորտում կարող է հանգեցնել տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը, իսլամական աշխարհի միասնությանը և Սիոնիստական ​​ռեժիմի դեմ ճնշված Պաղեստինի ժողովրդի պաշտպանությանը»:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների միության 17-րդ համաժողովը կկայանա հունվարի 29-ին, 54 երկրների խորհրդարանների ներկայացուցիչների և 17 երկրների խորհրդարանների նախագահների ներկայությամբ։
Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր առավոտյան մեկնել է Ալժիր՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների խորհուրդարանների միության նիստին:Ժամանելուց հետո Իսլամական խորհրդարանի նախագահին դիմավորել է Ալժիրի Ազգային Ժողովրդական խորհրդարանի նախագահ Էբրահիմ Բուղալին։
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների միության 17-րդ համաժողովը կկայանա հունվարի 29-ին, 54 երկրների խորհրդարանների ներկայացուցիչների և 17 երկրների խորհրդարանների նախագահների ներկայությամբ։

Պիտակ