Դեկտեմբեր 02, 2023 09:46 Asia/Tehran
  • Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ծովակալ Շահրամ Իրանին, անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացմանը, ասել է, որ զորավարժություններին որպես դիտորդ մասնակցելու են Պակիստանը, Բրազիլիան, Օմանը, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան և Կասպից ծովի որոշ հարևան երկրներ։

Նշելով, որ զորավարժությունների ուղերձը տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու կարողությունն է, Շահրամ Իրանին հավելել է. «Այդ ուղերձը ենթադրում է, որ այսօր նավագնացության անվտանգությունն ապահովելու համար երրորդ երկրի ներկայության կարիք չկա և տարածաշրջանի երկրները կարող են համատեղ ջանքերով անվտանգություն հաստատել»։

Նա հավելել է, որ այսօր տեղի կունենա նաև ռազմածովային ուժերի հնարավորությունները ներկայացնող ցուցահանդեսի բացումը, որի շրջանակներում կներկայացվեն պահեստամասերի արտադրության, ԱԹՍ_ների, նավերի կառուցման, հրթիռների ու տորպեդոների արտադրության և էլեկտրոնային պատերազմի ոլորտում երկրի հնարավորությունները: