Դեկտեմբեր 03, 2023 09:25 Asia/Tehran
  • ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի խորհրդական. Պարսից ծոցի տարածաշրջանի ժողովուրդները չեն հանդուրժում սիոնիստների ներկայությունը

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել է. «Պարսից ծոցի տարածաշրջանի ժողովուրդները չեն հանդուրժում սիոնիստների ներկայությունը տարածաշրջանի երկրներում, հակառակ Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի հետ իրենց կառավարությունների գաղտնի և ոչ գաղտնի հարաբերությունների»։

Գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին, ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում, ասել է. «Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան ներկայության կրճատմանզը զուգահեռ ԱՄՆ-ի աջակցությամբ սիոնիստների ներկայության ծրագիրը ձախողվել է»։

Նա նշել է. «Սիոնիստական ռեժիմը ձախողվել է «ազգ ձևավորելու» հարցում, քանի որ Աֆրիկայից, Եվրոպայից և աշխարհի այլ մասերից միլիոնավոր հրեա ներգաղթյալների է բերել օկուպացված տարածքներ, սակայն այդ մարդիկ մշակութային կապ չունեն միմյանց հետ և նրանց ծագումը տարբեր է»:

Գեներալ-մայոր Սաֆավիի խոսքով, ուժերի հարաբերակցության այս փոփոխության դեպքում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Իրանն ի դեմս Շանհայի համագործակցության կազմակերպության, կդառնան ուժի նոր բևեռ։ Նա նաև նշել է, որ ամերիկյան լիբերալ ժողովրդավարությունը ձախողվել է:

Պիտակ