Դեկտեմբեր 05, 2023 17:47 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար. «Մենք որևէ սահմանափակում չունենք մեր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման համար»

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբարի Ահմադյանը Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -«Մենք որևէ սահմանափակում չենք դնում մեր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման համար»։

Այս հանդիպմանը Ահմադյանը, բարձր գնահատելով Սիոնիստական ​​մանկասպան ռեժիմի դատապարտման և այս ռեժիմի հանցագործություններին դիմակայելու հարցում Իրաքի հստակ և վճռական դիրքորոշումները, հատկապես սիոնիստ օկուպանտների հետ հարաբերությունների կարգավորման քրեականացման օրենքը, ինչպես նաև Իրաքի խորհրդարանի որոշումը ամերիկացի զինվորներին վտարելու վերաբերյալ, հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ իրականացվի իրաքյան ժողովրդի ցանկությունը՝ Իրաքի ֆինանսատնտեսական ռեսուրսներից օտարերկրացիների ձեռքերը կտրելու վերաբերյալ։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Իրաքի սահմանադրությամբ հարևան երկրների տարածքների վրա հարձակումների արգելքը հաշվի առնելով, Իրանի և Իրաքի միջև անվտանգության համաձայնագիրը խորհրդարանում օրենքի վերածելը կարող է շատ կարևոր և արդյունավետ քայլ լինել երկու երկրների սահմաններում կայունության և մնայուն անվտանգության հաստատման համար։

Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մոհսեն Ալի Աքբար Նամդար Ալ-Մանդլավին նույնպես Իրաքից ամերիկացիներին վտարելու օրենքը համարում է իրաքյան ժողովրդի արդար պահանջը՝ հավելելով. «Մենք ամենայն վճռականությամբ հետամուտ կլինենք այս օրենքի լիակատար իրագործմանը»։