Դեկտեմբեր 05, 2023 18:35 Asia/Tehran

  Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպում են ունեցել Կասպից ծովի ափամերձ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում և, քննարկելով երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները, ստորագրել են փաստաթուղթ՝ պատժամիջոցներին դիմակայելու վերաբերյալ։

Այս հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իրանի և Ռուսաստանի միջև միակողմանի հարկադրանքի միջոցներին դիմակայելու, դրանք նվազեցնելու և փոխհատուցելու ուղիների վերաբերյալ։

Նախատեսվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և իր  գլխավորած քաղաքական և տնտեսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահի հրավերով։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ռայիսիի երկրորդ այցն է Մոսկվա։

 

Պիտակ