Դեկտեմբեր 06, 2023 09:22 Asia/Tehran
  • Մոսկվայհում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանն ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը շրջադարձային էր երկկողմ հարաբերությունների համար: Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կացել է Մոսկվայում՝ Կասպից ծովի ափամերձ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում։

Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ երկու երկրները կարող են համագործակցել   տարբեր ոլորտներում, հավելելով. «Քաղաքական, տնտեսական, առևտրային և տարանցման ոլորտներում հարաբերություններն ընթանում են դրական ուղով»։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ նշել է. «Նման հանդիպումները կարող են նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանը»։

Պիտակ