Դեկտեմբեր 06, 2023 16:09 Asia/Tehran
  • Տարածաշրջանում  լարված իրավիճակի վերջնական պատասխանատուն ԱՄՆ-ն է․Իրանի ԱԳՆ

Արձագանքելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի մեղադրանքներին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է,- «Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող ռազմական հանցագործությունների գլխավոր պատասխանատուն և տարածաշրջանում լարված իրավիճակի վերջնական պատասխանատուն ԱՄՆ-ն է»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի երեկոյան  Իրանին մեղադրելով  Եմենի «Անսարուլլահ»-ի կողմից Սիոնիստական ​​ռեժիմին պատկանող երկու նավերի թիրախավորման հետ կապ ունենալու մեջ,ասել է,- «Մենք համոզված ենք, որ միջադեպի վերջնական պատասխանատուն Իրանն է»։ 

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է,-«Այն դեպքում երբ Վաշինգտոնը  լիովին աջակցում է  Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող պատերազմին, հանցագործությանը և ցեղասպանությանը,  տարածաշրջանում անվտանգության կատեգորիայի  վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունը, ավելի շատ նման է դառը կատակի եւ վկայում է ԱՄՆ  կառավարության բացահայտ թշնամանքի մասին»։ 

Նշելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգությունը միատարր, խիստ փոխկապակցված և հարակից կատեգորիա է, Քանանին ասել է,-«Ի տարբերություն ԱՄՆ կառավարության պաշտոնյաների պնդումների, այս երկրի ռազմական ներկայությունը տարածաշրջանի ցամաքային և ծովային  աշխարհագրական տարածաքներում երբեք անվտանգություն չի ապահովել և ԱՄՆ կառավարությունն իր անօրինական ծրագրերով ու միջամտություններով հետամուտ է եղել Սինիոստական ռեժիմի անօրինական շահերին՝ տարածաշրջանի երկրներն անապահով դարձնելու և Պաղեստինի ժողովրդի իրավունքները խախտելու գնով։ Պարզից էլ պարզ է,որ Պաղեստինի ճակատագիրը որոշելու է միայն նրա ժողովուրդը»։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է,-«Տրածաշրջանում անվտանգության ապահովման պատասխանատուն տարածաշրջանի երկրներն են, և  օտարերկրյա միջամտության բացակայության դեպքում, երկրների հավաքական համագործակցությամբ հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»։