Դեկտեմբեր 07, 2023 16:07 Asia/Tehran
  • Ուսանողի օրը խորհրդանշում է Իրանի ժողովրդի՝ իմպերիալիզմի դեմ պայքարը

Այսօր (հինգշաբթի) Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում ազար ամսի 16-ը (դեկտեմբերի 7-ը) նշվում է որպես Ուսանողի օր։

Արեգակնային հիջրեթի 1332 թվականի  ազար ամսի 16-ին  (1953թ. դեկտեմբերի 7-ին), ԱՄՆ ժամանակի փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի Իրան կատարած այցին զուգահեռ, իրանցի ուսանողները ակցիա կազմակերպեցին Թեհրանի համալսարանի դիմաց՝ ի նշան  Իրանի ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությունների դեմ բողոքի։

 Շահի ռեժիմի զորայինները  գնդակներով պատասխանեցին  ակցիայի մասնակիցներին։ Թեհրանի պետական համալսարանի ուսանողներից 3-ը նահատակվեցին, և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին։

Նահատակների արյունը նոր լիցք հաղորդեց՝  համաշխարհային իմպերիալիզմի  դեմ Իրանի ժողովրդի անկոտրում  պայքարին:

Ուսանողի օրը հիշեցնում է Իրանում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականության դեմ  այս երկրի ժողովրդի պայքարի պատմության մի ժամանակաշրջան, հետևաբար, ազարի 16-ի իրադարձությունը առանձնահատուկ նշանակություն ունի Իրանում ուսանողական պայքար ձևավորելու և այս պայքարին ինքնություն տալու համար։