Փետրվար 22, 2024 11:33 Asia/Tehran
  • Իրանի տարածքով բեռների տարանցման ծավալն աճել է, հասնելով ավելի քան 16 մլն տոննայի

Իրանի մաքսատան ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը հայտարարել է. «Վերջին 11 ամսում Իրանի տարածքով տարանցման ծավալն աճել է 35%-ով, հասնելով 16 մլն 122 հազար տոննայի»։

Նա նշել է․ «Նշված ժամանակահատվածում տարանցման ամենամեծ ծավալն իրականացվել է նահատակ Ռաջայի անվան մաքսային տարածքից՝ 4 միլիոն 754 հազար տոննա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշն աճել է 9 տոկոսով»։

Անդրադառնալով նոր կառուցված Փարվիզ Խան տրանզիտային անցմանը, Ռեզվանիֆարն ասել է․ «Ընթացիկ տարվա 11  ամիսներին,  Փարվիզ Խանի մաքսային անցակետով տարանցման ծավալն  աճել է 363%-ով և կազմել 3 մլն 492 հազար տոննա։ Տարանցման ծավալով այս անցակետն Իրանում երկրորդն է նահատակ Ռաջայի անվան անցակետից հետո»։

Նրա խոսքով․ «Բազարգանի, Բիլեհ Սավարի և Ջուլֆայի մաքսակետերից տարանցման ծավալները  նվազել են համապատասխանաբար 12,40, 3,68 և 2 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել՝ 7 այլ մաքսատներից իրականացված տարանցման համեմատ»։

Նշելով, որ Աստարայի նոր կամուրջը կարևոր դեր ունի հարավից հյուսիս տարանցման զարգացման գործում, Իրանի մաքսատան պետն ասել է․ «Վերջին 11 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Աստարայի մաքսատներից  տարանցումն աճել է 28%-ով, իսկ Աստարա նավահանգստի հատուկ տնտեսական գոտուց՝ 86%-ով»։՝ հաջորդիվ։

 

Պիտակ