Փետրվար 25, 2024 16:28 Asia/Tehran
  • Իրանի անվտանգության ուժերի հարձակման արդյունքում սպանվել է «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման պարագլուխը

Իրանի անվտանգության ուժերի հարձակման արդյունքում սպանվել է «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման պարագլուխը։

«Ալ-Ալամ» լրատվական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Էսմայիլ Շահ Բախշը, ով Իրանի հարավ-արևելքում վերջին ահաբեկչական գործողությունների գլխավոր հեղինակն էր, իր մի շարք զինակիցների հետ միասին  սպանվել է Իրանի անվտանգության ուժերի դեմ զինված բախումների ժամանակ։

Իր նենգ արարքների շարքում «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորումը գործողություններ է իրականացրել անվտանգության ուժերի և անմեղ բալուչ ժողովրդի դեմ, այդ թվում 2010 թվականին Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական հանցագործությունը:

Այս ահաբեկչական խմբավորման չար գործողություններից են Նաև Զահեդանի Ջումա և Իմամ Ալի անվան մզկիթներում աղոթարարների դեմ ահաբեկչական գործողությունը, Խաշ շրջանի  ճանապարհին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավտոբուսի պայթյունը, 2011 թվականին Թասուայի արարողության օրը Սիստան և Բելուչեստան նահանգում Չաբահարի պայթյունը, որը հանգեցրեց մեծ թվով Սունի և շիա մարդկանց նահատակությանը։

Իրանի անվտանգության ուժերը Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում ձերբակալել են հայտնի ահաբեկիչ Աքրամ Լահորիին, իսկ Իրանի արևմտյան  մասում Քերմանշահ նահանգի Սարփոլ-Զահաբ քաղաքում՝ հակահեղափոխական խմբավորման մեկ անդամի։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի և նրանց տարածաշրջանային դաշնակիցների կողմից տարբեր գործողություններ են իրականացվել Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալելու և նրան դիմակայելու նպատակով,  սակայն բոլոր այդ դավադրությունները խափանվել են:

 

Պիտակ