Փետրվար 26, 2024 16:47 Asia/Tehran
  • Իրանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

Իրանի իսլամական խորհրդարանի և Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրություններին մնացել է չորս օրից էլ քիչ ժամանակ։ Ռադիոհեռուստատեսությամբ և նահանգային այցերի շրջանակներում, թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը։

«Իրան» թերթը գրում է․ «Երկրի ամբողջ տարածքում բացվում են իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի պատգամավորների թեկնածուների նախընտրական շտաբները և քաղաքացիների շրջանում մեծ ոգևորություն կա։ Թեկնածուներն իրենց նախընտրական շտաբներում ընդունում են քաղաքացիների տարբեր խմբերի և նրանց ներկայացնում իրենց ծրագրերը»։ 
Նախընտրական այս եռուզեռը հուսահատեցրել է Իրանի թշնամիներին ու չեզոքացրել տարաձայնություններ սերմանելու նրանց շուրջօրյա ջանքերը»։