Ապրիլ 12, 2024 18:14 Asia/Tehran
  • Սիոնիստների մոտ սարսափ առաջացրած Իրանի 9 հրթիռները

Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությունից հետո, Իսրայելը խիստ սարսափում է Իրանի պատասխան գործողությունից։

Իրանի հրթիռային հզորությունը Սիոնիստական ​​ռեժիմի մղձավանջն է

Միջազգային նորմերի համաձայն՝ դիվանագիտական ​​վայրերի վրա ցանկացած հարձակում օրինական և հնարավոր է դարձնում հակաքայլերի իրավունքը՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները կոշտ ու զղջում պարտադրող պատասխան են խոստացել։

Չորեքշաբթի առավոտյան, Ֆեթր տոնի քարոզների ժամանակ, անդրադառնալով Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի ռեժիմի հարձակմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է․- Միջազգային նորմերի համաձայն, ցանկացած երկրի հյուպատոսության և դեսպանատան վրա հարձակումը  համարվում է հարձակում այդ երկրի տարածքի վրա, և սիոնիստական նենգ ​​ռեժիմը պետք է պատժվի և կպատժվի այդ հանցագործության համար:

Իրանի հեռահար բալիստիկ հրթիռները, որոնք վերջին տարիներին մղձավանջի են վերածվել Սիոնիստական ​​ռեժիմի իշխանությունների համար, ներկայումս համարվում են Դամասկոսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությանը արձագանքելու Իսլամական Հանրապետության ամենակարեւոր տարբերակներից մեկը:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մի զեկույցում Իրանի հրթիռային հզորությունը բնութագրում է որպես Մերձավոր Արևելքի ամենամեծ հրթիռային ուժը, մի ուժ, որը բաղկացած է տարբեր տեսակի հրթիռներից:

Այս հոդվածում կներկայացնենք իրանական արտադրության ինը հրթիռներ, որոնք ի վիճակի են հարվածել Իսրայելին։

1- Խորամշահր 4 հրթիռ (Խեյբար)

Խորրամշահր 4 հրթիռ

Հեռահարությունը՝ 2 հազար կմ

Երկարությունը՝ 13 մետր

Տրամագիծը՝ 1,5 մետր

Քաշը՝ 30 տոննա

Մարտագլխիկի քաշը՝ 1500 կգ

Արագությունը՝ 16 մախ մթնոլորտից դուրս/ 8 մախ՝ մթնոլորտում

 

2- Հաջ Ղասեմ հրթիռ

Հաջ Ղասեմ հրթիռ

Հեռահարությունը՝ 1400 կմ

Երկարությունը՝ 11 մետր

Տրամագիծը՝ 85-ից 95 սմ

Քաշը՝ 7 տոննա

Մարտագլխիկի քաշը՝ 500 կգ

Արագությունը՝ 5 մախ

 

3- Խեյբար-Շեքան հրթիռ

Խեյբար-Շեքան հրթիռ

Հեռահարությունը՝ 1450 կմ

Երկարությունը՝ 10,5 մետր

Տրամագիծը՝ 800 մմ

Քաշը՝ 4500 կգ

Մարտագլխիկի քաշը՝ 500 կգ

Արագությունը՝ ժամում ավելի քան 5 հազար կիլոմետր

 

4- Սեջիլ հրթիռ

Սեջիլ հրթիռ

Հեռահարությունը՝ 2000-ից 2500 կմ

Երկարությունը՝ 17,57 մետր

Տրամագիծը՝ 1,25 մետր

Քաշը՝ 23 տոննա

Մարտագլխիկի քաշը՝ ավելի քան 500 կգ

Արագությունը՝ 12-ից 14 մախ

 

5- Փավեհ հրթիռ

Փավեհ հրթիռ

Հեռահարությունը՝ 1650 կմ

Թռիչքի բարձրությունը՝ 50 մետրից պակաս

Արագությունը՝ 600-ից 900 կմ/ժ

 

6- Ֆաթթահ 2 հրթիռ

Ֆաթթահ 2 հրթիռ

Հեռահարությունը՝ ավելի քան 1400 կմ

Երկարությունը՝ 12 մետր

Տրամագիծը՝ առաջին մաս՝ 80 սմ / երկրորդ մաս՝ 50 սմ

Քաշը՝ 3500-ից 4100 կգ

Մարտագլխիկի քաշը՝ 500 կգ

Արագությունը՝ 5 մախ

 

7- Ղադր հրթիռ (եռակի)

Ղադր հրթիռ (եռակի)

Հեռահարությունը՝ մինչև 1950 կմ

Երկարությունը՝ 15,5-ից 16,5 մետր

Տրամագիծը՝ 1,25 մետր

Քաշը՝ մինչև 17480 կգ

Մարտագլխիկի քաշը՝ 700-ից 1000 կգ

Արագությունը՝ մոտ 9 մախ

 

8- Էմադ հրթիռ

Էմադ հրթիռ

Հեռահարությունը՝ մոտ 1700 կմ

Երկարությունը՝ 15,5 մետր

Տրամագիծը՝ 2,18 մետր

Քաշը՝ 1750 կգ

 

9- Շահաբ 3 հրթիռ

Շահաբ 3 հրթիռ

Հեռահարությունը՝ մոտ երկու հազար կիլոմետր

Երկարությունը՝ մոտ 16 մետր

Տրամագիծը՝ 1,2 մետր

Քաշը՝ 1780 կգ