Ապրիլ 13, 2024 16:33 Asia/Tehran
  • Իրանցի ըմբիշ Ամիր Հոսեյն Զարեի
    Իրանցի ըմբիշ Ամիր Հոսեյն Զարեի

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում 23 երկրների մասնակցությամբ անցկացվեց Ասիայի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների առաջնությունը, որտեղ Իրանի հավաքականը նվաճեց ութ մեդալ:

Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում անցկացված Ասիայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Իրանի հավաքականը կարողացավ նվաճել հինգ ոսկե մեդալ 65 կգ քաշային կարգում Ռահման Ամուզադ Խալիլիի, 70 կգ քաշային կարգում Ամիր Մոհամմադ Յազդանիի, 79 կգ քաշային կարգում Մոհամմադ Նոխոդիի, 92 կգ քաշային կարգում Ամիր Հոսեյն Ֆիրուզփուրի և 125 կգ քաշային կարգում Ամիրի Հոսեյն Զարեի կողմից, և երեք Բրոնզե մեդալ՝ 74 կգ քաշային կարգում Հոսեյն Աբուզարիի, 86 կգ քաշային կարգում Հադի Վաֆայիփուրի և 97 կգ քաշային կարգում Մոհամմադ Հոսեյն Մոհամմադյանի կողմից, ինչի արդյունքում Իրանի հավաքականը դարձավ չեմպիոն։

Թիմային դասակարգման աղյուսակում Իրանից հետո երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Ճապոնիայի և Ղրղզստանի հավաքականները։

Երկուշաբթի օրվանից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմեկնարկի նաև  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի առաջնության մրցությունները, որտեղ մրցադաշտ դուրս կգա այս մրցումների գործող չեմպիոն Իրանի ազգային հավաքականը։