Մայիս 20, 2024 17:57 Asia/Tehran
  • Հերոսները չեն մեռնում. Հայացք Իրանի ժողովրդի հետ  X ցանցի օգտատերերի համերաշխությանը՝ Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի նահատակությունից հետո

X սոցիալական ցանցի օգտատերերն իրենց համերաշխությունն են հայտնել Իրանի ժողովրդին՝ արձագանքելով ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի նահատակության։

Երեկ ԻԻՀ նախագահին տեղափոխող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների և մառախուղի պատճառով վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուլֆայի շրջանի  Դիզմար անտառում։

Նախագահ Ռայիսին մեկնել էր Իրանի հյուսիս-արևելք՝ մասնակցելու Ադրբեջանի հետ սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությանը։ Էբրահիմ Ռայիսիից բացի, ուղղաթիռում եղել են նաև ԻԻՀ ԱԳ նախարարը, Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետը, Արևելյան Ատրպատականի  նահանգապետը։  Այս լուրը տխրեցրեց Իրանի ժողովրդին։ Էբրահիմ Ռայիսին ամենասիրված նախագահներից մեկն էր, ով իր նախագահության ընթացում կարողացավ շահել հասարակության բոլոր խավերի, հատկապես՝ բանվոր դասակարգի սերը։ 

Այս հոդվածում ներկայացնում ենք 13 ընտրված թվիթ.

1. Իրանն ավելի ուժեղ կվերադառնա

X սոցիալական ցանցի ակտիվիստ և հակասիոնիստ Բենջամին Ռոբինշտեյնը, մատնանշել է Իրանի հզոր վերադարձը՝ չնայած ազգային և ռազմական պաշտոնյաների կորստին։

Նա գրել է.

Իսրայելը սպանեց Իրանի միջուկային գիտնականներին, Իրանը վերադարձավ ավելի ուժեղ։

Իսրայելը սպանեց Իրանի դիվանագետներին, Իրանը վերադարձավ ավելի ուժեղ։

Ամերիկան ​​սպանեց գեներալ Սոլեյմանիին. Իրանը վերադարձավ ավելի ուժեղ։

Այժմ Ռայիսին և Հոսեյն Ամիր Ադոլլահյանը չկան. Իրանը կվերադառնա ավելի ուժեղ։

Այս համատեքստում սոցցանցի լիբանանցի ակտիվիստ Մայա Սաբբաղը գրել է.

Քանի դեռ Իմամ Խամենեին Իրանի առաջնորդն է, Իրանի համար վախ չկա։

Մայա Սաբբաղի թվիթը Իրանի շարունակական առաջընթացի մասին

2. Պայքար գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ

Համալսարանի պրոֆեսոր Սյուզան Մարանդին Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին ներկայացրեց որպես գաղութատիրության, իմպերիալիզմի և ճնշումների դեմ պայքարողներ։

Նա գրել է.

Դուք արժանի եք առանձին գրառման։ Շնորհակալ ենք մեզ պատիվ բերելու և գաղութատիրության, իմպերիալիզմի և ճնշումների դեմ միշտ ամուր կանգնելու համար: Դուք իսկական դիմադրության զավակ էիք։

«Սյուզան Մարանդիի» թվիթը Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի՝ գաղութատիրության և իմպերիալիզմի հետ դիմակայության մասին.

3. Հերոսները չեն մահանում

X սոցիալական ցանցի ակտիվիստ և հետազոտող Զահրա Բալաբանը Ռայիսիին և Ամիր Աբդոլլահյանին հերոս է անվանել։

Նա գրել է.

Հերոսները երբեք չեն մահանում։

«Զահրա Բալբանի» թվիթը Ռայիսի և Ամիր Աբդոլլահյանի հերոս լինելու մասին

4. Բարձր է գնահատվել նրանց ջանքերն ի պաշտպանություն Գազայի ժողովրդի 

Soureh2 օգտանունով սոցիալական ցանցի ակտիվիստը թվիթերում բարձր է գնահատել Իրանի նախագահի և արտգործնախարարի ջանքերը՝ պաշտպանելու Գազայի ժողովրդին:

Նա գրել է.

Դուք ամեն ինչ արեցիք Գազայի համար. Դրա մասին կվկայեն պաղեստինցի նահատակների զավակները։

«Soureh 2»-ի թվիթը՝ բարձր գնահատելով Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի ջանքերը ի պաշտպանություն Գազայի ժողովրդի 

Այս համատեքստում «Ահմեդ Սալման» օգտանունով լրագրողն ու սոցիալական ցանցի ակտիվիստը գրել է.

Պաղեստինը ձեզ չի մոռանա։

Ահմեդ Սալմանի թվիթը՝ բարձր գնահատելով Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի ջանքերը

5. Համերաշխություն Իրանի ժողովրդի հետ

Սայեդա Այման Զահրա մականունով սոցիալական ցանցի ակտիվիստն ընդգծել է աշխարհի ժողովրդի համերաշխությունը Իրանի ժողովրդի հետ։

Նա գրել է.

Ամբողջ աշխարհը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին։

«Սայեդա Այման Զահրայի» թվիթը՝ Իրանի ժողովրդի հետ համերաշխության մասին

Այս համատեքստում X սոցիալական ցանցի և քաղաքական ակտիվիստ Ջեքսոն Հինքլը գրել է.

Պաղեստինի բոլոր աջակիցներն այս գիշեր պետք է սգան Պաղեստինի դիմադրության ամենամեծ աջակից Իրանի նախագահ Ռայիսիի մահը։

«Ջեքսոն Հինքլի» թվիթը՝ բարձր գնահատելով նախագահի դերը Պաղեստինի ժողովրդին աջակցելու գործում

6. Նահատակ ընկերոջը միանալը

Քաղաքական և սոցիալական ցանցի ակտիվիստ Զեյնաբը մատնանշեց Իրանի նախագահի և Արևմտյան Ասիայի սիրելի գեներալ նահատակ Ղասեմ Սոլեյմանիի բարեկամական և ջերմ հարաբերությունները։

Նա գրել է.

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին միացել է իր նահատակ ընկերոջը։

Զեյնաբի թվիթը Ռայիսիի և նահատակ Ղասեմ Սոլեյմանիի բարեկամական և անկեղծ հարաբերությունների մասին

7. Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները կանգնած են պատմության ճիշտ կողմում

Սոցցանցի ակտիվիստ Ռեյ Լասկարիսը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ու մարտավարությունը համաշխարհային ճգնաժամերի դեմ պայքարում։

Նա գրել է.

Ռայիսին միշտ կհիշվի որպես պանծալի մարդ, ով պայքարել է պատմության ճիշտ կողմում:

«Ռեյ Լասկարիս»-ի թվիթը՝ ի գնահատանք Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների քաղաքականության և մարտավարության.

8. Իրանի շարունակական աջակցությունը Պաղեստինի ժողովրդին

Ֆաթեմե Աբվ անունով X սոցիալական ցանցի օգտատերն ընդգծել է, որ շարունակվելու է Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին՝ չնայած Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի նահատակությանը։

Նա գրել է.

Իրանը ցանկացած իրավիճակում կկանգնի Պաղեստինի կողքին և կգլխավորի դիմադրությունը։

Ֆաթիմայի թվիթը Պաղեստինի ժողովրդին Իրանի շարունակական աջակցության մասին

9. Անխոնջ տղամարդկանց համար դրախտի ցանկություն

Իսլամական դիմադրություն անունով սոցցանցի օգտատերը, անդրադառնալով Գազայի ժողովրդին օգնելու հարցում Իրանի նախագահի և արտգործնախարարի անդադար ջանքերին, նրանց դրախտ է մաղթել։

Նա գրել է.

Դրախտի ամենաբարձր աստիճաններին արժանի դառնաս, իմ սիրելի եղբայր, Ալ-Աքսայի փոթորիկ ճակատամարտի դիվանագիտական ​​մարտիկ:

Սոցցանցի օգտատերերի աղոթքը Ռայիսի և Ամիր Աբդոլլահյանի համար։


Այս համատեքստում Մարվա Օսման անունով X սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր գրել է.

Աստվա՛ծ, մենք նրանցից միայն բարին ենք տեսել։ Աստված ողորմի նրանց մաքուր հոգիները և դրախտի բարձր դիրքերին արժանի դառնան։

Մարվա Օսմանի թվիթը Ռայիսիի և Ամիր Աբդոլլահյանի բարության մասին

 

Պիտակ