Մայիս 21, 2024 12:18 Asia/Tehran
  • Պատկերներ նախագահ Ռայիսիի նահանգային այցելություններից
    Պատկերներ նախագահ Ռայիսիի նահանգային այցելություններից

Parstoday- Մի վերլուծաբանի խոսքով, Այաթոլլահ Ռայիսին շատ սիրված էր. Մարդ, ով չհենգնեց, չկռվեց, ընդդիմություն չդարձավ, ուժ չցուցադրեց քաղաքական մրցակցի համար։

Մեկ. Կարճ ժամանակահատվածում այաթոլլա Ռայիսին այնքան հաճախ այցելեց Իրանի տարբեր շրջաններ, որ այժմ տարբեր շրջանների բնակիչները նահատակ նախագահի մասին այսպես են ասում. «Կարծես հենց երեկ էր եկել»։
Մարդկանց կարոտի ատճառներից մեկն այն է, որ նրա հետ շփվել են մոտիկից։ Կորոնավիրուսի օրերին այցելում էր հիվանդանոցներ ու դեղատներ, և Իրանի ողջ ժողովուրդը զգում էր, որ մոտիկից տեսել է նրան։ Ուրեմն բնական է, որ նման հանրածանոթ ու բարի ուղեկցի համար Իրանի ժողովուրդն այսպես կարոտ ու ցավ ապրի։

Երկու. Այաթոլլահ Ռաիսին սիրված էր. Մարդ, ով չի հենգնել, չի կռվել, չի դարձել ընդդիմություն, ուժ չի ցուցադրել քաղաքական մրցակցի համար, մարդկանց մտահոգություն չի պատճառել. Պարզ է, որ նման բարեպաշտ և մաքրակենցաղ մարդը սիրված կլինի և այդպես էր։

Երեք. Այն օրը, երբ Այաթոլլահ Ռայիսին դարձավ Իմամ Ռեզայի սրբավայրի պահապանը, նա հոգևոր ոգևորվածություն ստեղծեց ժողովրդի մեջ, և այն օրը, երբ իրանական 1396 թ. մասնակցեց նախագահական ընտրություններին, չնայած պարտություն կրեց, սակայն կրկին ժողովրդին մեջ արժեքների պահպանության և բարեպաշտ լինելու ձգտում առաջացրեց, իսկ իրանական 1400 թվականին, երբ նա հաղթեց նախագահական ընտրություններում, մեծացրեց հոգևորի և իդեալի  նկատմամբ եռանդը:
Աստծուն փնտրող անձը կարող է երեք տարբեր ոլորտներում՝ Իմամ Ռեզայի սրբավայրի պահապան, դատական համակարգում և քաղաքական դաշտում դերակատարություն ստանձնելով, հասարակության մեջ ստեղծել բարեպաշտության և արժեհամակարգի նման ալիք

Չորս. Թեև Այաթոլլահ Ռայիսին ֆիզիկապես հեռացել է մեզանից, սակայն նրա մեծ հաղթանակը՝ ծառայության ոգու և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից ժողովրդին ծառայելու զգացողության ամրապնդումն էր, որն ավելի ամրապնդվեց և խորացավ նրա նահատակությամբ։
Նահատակի արյունը միշտ թշնամու հակառակ ուղղությամբ է դրսևորվում և կարող է խաթարել միլիոնավոր դոլարների մեդիա և տնտեսական պատերազմի նախագիծը՝ միտված փոխելու Իրանի ժողովրդի զգացմունքներն ու հաշվարկները:
Եթե ​​գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունը մեծ վերածնունդ առաջացրեց Իսլամական Հանրապետության հեղինակության և սոցիալական կապիտալի համար, ապա Այաթոլլահ Ռայիսիի նահատակությունը երկրորդ և ևս մեկ քայլն էր, որը Իսլամական Հանրապետության համակարգում ամրապնդեց նախագահի և կառավարության նկատմամբ վստահության, լավատեսության և ծառայության ոգին։