Մայիս 21, 2024 17:11 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է աշխարհում միջուկային զինաթափման և անվտանգության ապահովման գործում ՄԱԳԱՏԷ-ի դերը

Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական և միջազգային հարցերով տեղակալն, անդրադառնալով աշխարհում միջուկային զինաթափման կարևորությանը և համաշխարհային անվտանգության ապահովման գործում դրա դերին, ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատասխանատվությունը՝ երկրների գաղտնի և զգայուն տեղեկատվությունը պաշտպանելու գործում։


Ռեզա Նաջաֆին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում միջուկային անվտանգության միջազգային կոնֆերանսում բացատրել է Իրանի նկատառումները այս ոլորտում անվտանգության բարելավման անհրաժեշտության վերաբերյալ՝ ասելով, որ միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողություններն ու միջոցները չպետք է պատրվակ կամ լծակ լինեն խախտելու, ուրանալու կամ սահմանափակելու երկրների անօտարելի իրավունքը՝ զարգացնելու միջուկային էներգիայի հետազոտություններն ու օգտագործումը խաղաղ նպատակներով՝ առանց որևէ խտրականության, կամ խոչընդոտելու միջազգային համագործակցության և տեխնիկական աջակցության իրականացմանը։

Ընդգծելով բոլոր երկրների հանձնառությունը՝ խուսափելու միջուկային օբյեկտների դեմ ցանկացած տեսակի հարձակումից կամ հարձակման սպառնալիքից՝ Նաջաֆին անդրադարձել է միջուկային զինաթափման կարևորությանը և դրա անփոխարինելի դերին միջուկային անվտանգության երաշխավորման գործում, և ընդգծելով ՄԱԳԱՏԷ-ի պատասխանատվությունը՝ պաշտպանելու երկրների գաղտնի և զգայուն տեղեկությունները և պայքարելու այդ գաղտնի ու զգայուն տեղեկատյունների  արտահոսքի դեմ, նա պարզաբանել է , որ միջուկային անվտանգության նպատակներն ամբողջությամբ չեն իրականացվի առանց լիարժեք միջազգային համագործակցության և տեխնոլոգիաների ու  սարքավորումների փոխանցման։

Վիեննայի հանդիպման սկզբում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի խնդրանքով բոլոր պատվիրակությունները մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս ուղեկիցների հիշատակը, որոնք զոհվեցին ուղղաթիռի կործանման ողբերգական վթարի հետևանքով։

 

Պիտակ