Մայիս 22, 2024 10:16 Asia/Tehran
  • Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին խոսել է նրա ուղեկիցներից մեկը

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել Այաթոլլահ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վերաբերյալ։

 

Արևելյան Ատրպատական նահանգ կատարած այցի ընթաքում նախագահին ուղեկցած Ղոլամհոսեյն Էսմայիլին, խոսելով ուղղաթիռի վթարի մասին, ասել է․ «Մայիսի 19-ի առավոտյան 6։00-ին Թեհրանից մեկնեցինք Թավրիզ, և ժամանեցինք 7։10-ին։ Եղանակը պարզ էր։ Մենք գնացինք՝ մասնակցելու հանդիպումներին»։ 
Նա հավելել է․ «Իրան-Ադրբեջան ամբարտակի բացման արարողությունը տևեց մոտ մեկ ժամ։ Դրանից հետո տեղի ունեցավ դիվանագիտական հանդիպում ադրբեջանցի գործընկերոջ հետ, այնուհետև՝ կեսօրվա աղոթքը։
Աղոթքի վայրում հավաքված մի խումբ գյուղացիներ ցանկություն հայտնեցին հանդիպել նախագահի հետ, ինչից հետո մենք նստեցինք ուղղաթիռ և մեկնեցինք Թավրիզ՝ շարունակելու հանդիպումները։ Եղանակը պարզ էր և որևէ խնդիր չառաջացավ։ Կես ժամ անց, երկնքում ամպ  հայտնվեց։ Բարձրության առումով ուղղաթիռները գտնվում էին այդ ամպի հետ նույն մակարդակից մի փոքր ցածր։ Ինչպես հետագայում ասաց մեր ուղղաթիռի օդաչուն, նախագահին տեղափոխող ուղղաթիռի օդաչուն՝ կապիտան Մուստաֆավին ասել էր, որ պետք է ավելացնել բարձրությունը և թռիչքն իրականացնել ամպերից վերև»։  
Նա  շարունակել է․ «Ուղղաթիռները բարձրացան ամպերից վերև։ Երկու ուղղաթիռների մեջտեղում գտնվում էր նախագահին տեղափոխող ուղղաթիռը։ Երբ արդեն ամպերից վերև էինք, մեր օդաչուն հասկացավ, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռը մեր հետ չէ։ Մեր օդաչուն շրջվեց և հետ գնաց։ Օդաչուի օգնականն ինձ ասաց, որ հնարավոր է կատարվել է վթարային վայրէջք և որքան փորձում են կապ հաստատել նախագահի ուղղաթիռի օդաչուի հետ, հնարավոր չի լինում, քանի որ ռադիոկապն անջատվել է։ 
Օդաչուն մի քանի պտույտ կատարեց տեղանքում և բարձրացավ ամպերից վերև։ Սակայն ներքևում ոչինչ չէր երևում և հնարավոր չէր նորից իջնել ամպերի տակ։ Մենք վայրէջք կատարեցինք մոտակայքում գտնվող Սոնգոնի հանքավայրում։ 
Մենք զանգահարեցինք նախագահի ուղեկիցների բջջային հեռախոսներին, սակայն պատասխան չեղավ»։ 

ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման զոհերի լուսանկարները 

Էսմայիլին ասել է․ «Մեր ուղղաթիռի անձակազմի անդամներին հաջողվել էր զանգահարել օդաչու Մոստաֆավիի բջջային հեռախոսին, սակայն պատասխանել էր այաթոլլահ Ալ-Հաշեմն, ով ասել էր, որ ընկել է ձորն ու իր վիճակը լավ չէ։
Երբ ես խոսեցի նրա հետ, ասաց, որ լավ չի զգում և չի հասկանում թե ինչ է կատարվել ու որտեղ են իրենք գտնվում։ Երբ հարցրի թե որտեղ է, ու արդյոք շուրջը մարդ տեսնո՞ւմ է, պատասխանեց, որ ծառերի տակ է, իսկ շուրջը ոչ մեկին չի տեսնում։ Ես խնդրեցի նկարագրել տարածքը։ Մենք հասկացանք, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել և շտապեցինք դեպքի վայր՝ փրկարարական աշխատանքների համար։ 
Երբ հասնաք դեպքի վայր, պարզվեց, որ նախագահն ու նրա մյուս ուղեկիցները մահացել են անմիջապես վթարից հետո, իսկ պարոն Ալ-Հաշեմը՝ մի քանի ժամ անց։
Վերևից վթարի վայրը փնտրելիս կրակի կամ ծխի հետքեր չինք տեսնում և ձայներ չէին լսվում։ 
Սոնգոնի պղնձի հանքավայրում վայրէջք կատարելուց հետո մոտ մեկ ժամ անց եղանակը բարենպաստ էր, բայց երբ մենք գնացինք վթարի վայր, եղանակն ամպամած էր ու անձրև էր գալիս։ Հետո մառախուղ սկսվեց, իսկ ժամը 15:00-ից հետո եղանակը լրիվ փոխվեց»։