Մայիս 22, 2024 10:57 Asia/Tehran
  • Al Jazeera․ Էբրահիմ Ռայիսին խաղաղության ու մերձեցման կողմնակից էր

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների մահվանը հանգեցրած՝ ուղղաթիռի կործանման վերաբերյալ հոդվածում Al Jazeera-ն գրել է․ «Թող Աստված ողորմի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին և նրանց ուղկիցներին։

Ներկայիս բարդ ժամանակաշրջանում, երբ ավելի քան երբևէ կա ակտիվ ու արդյունավետ աջակիցների կարիք, Պաղեստինի Դիմադրությունը կորցրեց իր ամենամեծ աջակիցներից մեկին։ 

Ցավալի միջադեպից հետո Իրանը շատ ճիշտ քայլ արեց և հայտարարեց, որ երկրի կառավարումը որևէ կերպ չի տուժելու և  երկիրը շարունակելու է քայլել իր ճանապարհով»։
Անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավելու գործում ԻԻՀ նախագահի դերակատարությանը, հոդվածագիրը նշել է․ «Հարկ է նշել, որ Ռայիսին կարևոր քայլեր արեց հարևանների հետ տարաձայնությունների կրակը մարելու ողղությամբ, ինչպես նաև նախաձեռնեց արաբական երկրների հետ հաշտեցման գործըթնացը։ Պատմական հաշտություն կնքելով Սաուդյան Արաբիայի  հետ, Ռայիսին վերջ դրեց նաև այդ երկրի հետ լարվածությանը։ Նա ջանքեր գործադրեց նաև վերջին չորս տասնամյակների ընթացքում լճացումից ու լարվածությունից տառապող Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։
Խորացնելով համագործակցությունն Ալժիրի հետ, Էբրահիմ Ռայիսին հնարավորություն ստեղծեց աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացման համար։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթի համաձայն, ռեժիմը 2020թ  կարգավորեց իր հարաբերությունները Մարոկկոյի հետ։ Այդ գործընթացին միացան նաև ԱՄԷ-ն, Բահրեյնը և Սուդանը:
Ռայիսիի նախագահության ընթացքում տարբեր երկրների հետ հարաբերությունների բարելավումը չսահմանափակվեց միայն արաբական երկրներով, և ներառեց նաև Պակիստանն Աֆղանստանն ու Թուրքիան»։
Հոդվածում ասված է․ «Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարություններները փորձեցին կանխել երկու երկրների սահմանին ահաբեկչական շարժումների հետևանքով առաջացած ճգնաժամը։ Իսկ երբ երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին, Իրանի հանգուցյալ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը մեկնեց Պակիստան և լուծեց խնդիրը»։
Անդրադառնալով Ռայիսիի նախագահության օրոք Իրանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը, Al Jazeera-ն գրել է․ «Չնայած ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցներին, Անկարա-Թեհրան տնտեսական հարաբերությունները զարգացան և կողմերը ջանքեր գործադրեցին քաղաքական ոլորտում ընդհանուր տեսակետներն ամրապնդելու ուղղությամբ։
Իրանն ու Թուրքիան ընդհանուր դիրքորոշում են որդեգրել հատկապես պաղեստինյան Դիմադրությանն աջակցելու հարցում, և երկու երկրների նախագահներն այդ շրջանակում հանդիպումներ են ունեցել պաղեստինյան Դիմադրության պաշտոնյաների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ և ցույց տվել իրենց հաստատակամ աջակցությունը Պաղեստինին։ Դա մարտահրավեր էր ԱՄՆ կառավարության համար, որը փորձում էր ՀԱՄԱՍ-ին որպես ոճրագործ ներկայացնել»։
Հոդվածի վերջում ասվում է․ «Իրանի նկատմամբ կարող եք որդեգրել ցանկացած դիրքորոշում։ Սակայն խնդրում եմ ասացեք, ներկա զգայուն իրավիճակում Դիմադրությանը սատարելու հարցում կա՞ արդյոք Իրանի ձայնից ավելի բարձր ձայն։ Աստված ողորմի արդարներին»։