Մայիս 22, 2024 15:26 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետ․ Էբրահիմ Ռայիսիից  տեսել ենք միայն  անկեղծություն, մաքրություն և աշխատասիրություն

Այսօր առավոտյան, ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին իր երկրի կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել իմամ Խամենեիին և Իրանի ժողովրդին՝ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների մահվան կապակցությամբ։

Նա ասել է․ «Այս տխուր իրավիճակում, ես եկել եմ այցելելու Նորին Վսեմությանը և Իրաքի ժողովրդի ու կառավարության ցավակցությունը հայտնելու նախագահ Ռայիսիի ու նրա ուղեկիցների մահվան կապակցությամբ։  Էբրահիմ Ռայիսիից տեսել ենք միայն անկեղծություն, մաքրություն և աշխատասիրություն»։ 

Անդրադառնալով նախագահ Ռայիսիի վերջին հրաժեշտի արարողությանը միլիոնավոր մարդկանց մասնակցությանը, Իրաքի վարչապետն ասել է․ «Հեռուստատեսությամբ հեռարձակված այս պատկերների ամենակարևոր ուղերձն Իսլամական Հանրապետության համակարգի ու ժողովրդի միջև եղած ամուր կապի խորությունն է, չնայած բոլոր ճնշումներին ու դժվարություննեին»։ 

Նա հավելել է․ «Վերջին հրաժեշտի արարողությանը միլիոնավոր իրանցիների ներկայության մյուս ուղերձն այն է, որ ժողովրդին պետք է ծառայել և սա է այդ ծառայության արդյունքը։ Իրաքի համար նույնպես սա պետք է դաս լինի»։

Բարձր գնահատելով իր հարգանքը մատուցելու նպատակով Իրաքի վարչապետի Իրան կատարած այցն իմամ  Խամենեին ասել է․ «Մենք կորցրել ենք մեծ անհատականություն։ Պարոն Ռայիսին շատ լավ եղբայր էր և արդյունավետ, իրավասու, անկեղծ ու լուրջ պաշտոնյա»։ 

Նա հավելել է․ «Սահմանադրության համաձայն՝ պարոն Մոխբերը ստանձնել է ծանր պատասխանատվություն, և տա Աստված, որ Իրաքի կառավարության հետ համագործակցության ուղին շարունակվի»։