Մայիս 28, 2024 10:09 Asia/Tehran
  • Պատգմավորների ձայներով, Իրանի խորհրդարանի նախագահ է ընտրել Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները 12-րդ խորհրդարանի առաջին շրջանի համար նախագահ են ընտրել Թեհրանի ժողովրդի կողմից ընտրված Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆին։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այսօր (երեքշաբթի, մայիսի 28-ին) Իրանի Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում կայացել է խորհրդարանի 12-րդ նստաշրջանի նախագահության առաջին ընտրությունը, և խորհրդարանի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Թեհրանի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ՝ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն ու Մանուչեհր Մոթաքին և Ղոմի ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր՝ Մոջթաբա Զոլնուրը։
Թղթային տարբերակով քվեարկությունից հետո 287 ձայներից 198 ձայն ստանալով 12-րդ խորհրդարանի առաջին նստաշրջանում խորհրդարանի նախագահ ընտրվեց Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։
Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի բացման արարողությունը կայացել է մայիսի 27-ին, ընտրված պատգամավորների, և ազգային ու զինվորական պաշտոնյաների ներկայությամբ։