Մայիս 28, 2024 12:48 Asia/Tehran
  • Իրանը հակադարձել է Ռաֆահում պաղեստինցիների վրանային ճամբարների դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակմանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հակադարձելով Ռաֆահում պաղեստինցի փախստականների վրանների վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակմանն ասել է.- Այս դաժան հանցագործությունը ռազմական հանցագործության վառ օրինակ է և Արդարադատության միջազգային դատարանի կողմից արձակված ժամանակավոր հրամանի բացահայտ խախտում։

Սիոնիստական ​​ագրեսոր ռեժիմի կործանիչները երկուշաբթի երեկոյան ռմբակոծել են Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահ քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող պաղեստինցի փախստականների վրանները։

Գազայի հատվածում Պաղեստինի ինքնավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ անցած 24 ժամվա ընթացքում Սիոնիստական ​​օկուպացիոն բանակը ռմբակոծել է Ռաֆահում գտնվող պաղեստինցի փախստականների ավելի քան 10 բնակության կենտրոն, որի ընթացքում նահատակվել է ավելի քան 190 պաղեստինցի։

Այս գրասենյակի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իսրայելի բանակն իր վերջին հանցագործության մեջ 7 հրթիռներով և խոշոր ռումբերով ռմբակոծել է Ռաֆահի հյուսիս-արևմուտքում գտնվող վրաններն ու փախստականների բնակության կենտրոնները, ինչի հետևանքով առնվազն 30 պաղեստինցիներ նահատակվեցին, և տասնյակ մարդիկ վիրավորվեցին։Նահատակների ու վիրավորների մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Փլատակների տակ մնացած մարդկանց որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

ԻՐՆԱ-ի հաղորդման համաձայն, հակադարձելով Սիոնիստական ​​ռեժիմի այս հանցագործության՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին «X» սոցիալական ցանցում գրել է. - Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումը Ռաֆահում պաղեստինցի փախստականների բնակեցման վրանների վրա արժանի է խիստ դատապարտման և միջազգային հանրության գործնական արձագանքի:

Քանանին նշել է. «Զարմանալի չէ, որ Իսրայելի ահաբեկչական ռեժիմը, որը մի օր ռմբակոծում է մարդասիրական օգնության ժամանմանը սպասող տեղահանվածների շարքերը, իսկ հաջորդ օրը ավերում է հիվանդանոցները, այս անգամ հարձակվել է Ռաֆահում պաղեստինցի փախստականների վրանների վրա և վայրագորեն կոտորել է խաղաղ բնակչության, այդ թվում կանանց ու երեխաների։

Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ընդգծել է. -Այս բարբարոս հանցագործությունը ռազմական հանցագործության վառ օրինակ է և Արդարադատության միջազգային դատարանի կողմից արձակված ժամանակավոր հրամանի ակնհայտ խախտում։

Քանանին վերջում գրել է. -Երբ մանկասպան Սիոնիստական ​​ռեժիմը խայտառակ ձախողումներ է ունենում, նման խելագար կերպով ռազմական հանցագործություններ է կատարում պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ: