Մայիս 28, 2024 17:02 Asia/Tehran
  • Աշխարհի բնակչության կեսը կարող է Իրան այցելել առանց վիզայի / Հայացք Իրանի սոցիալ-մշակութային նորություններին

ParsToday-ի փոխանցմամբ․ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարարը հայտարարել է աշխարհի բնակչության կեսի համար առանց վիզայի Իրան ճանապարհորդության հնարավորության մասին:

Իրանի սոցիալ-մշակութային նորություններից են աշխարհի բնակչության կեսի համար առանց վիզայի Իրան ճանապարհորդելու հնարավորությունը, ռուսական կինոփառատոում  իրանական ֆիլմերի երեք մրցանակները և Մալայզիայի գրքի միջազգային ցուցահանդեսում Իրանի ներկայությունը․

 

Իրանցի երգչի համաշխարհային համերգների շարքը հասել է Դուբայ

Հունիսի 7-ին ԱՄԷ-ի Դուբայում տեղի կունենա իրանցի երգիչ Ալիռեզա Ղորբանիի համերգը։ Իրանցի այս երգչի համերգը տեղի կունենա Դուբայում «Ֆիրդուս» նվագախմբի նվագակցությամբ, որը ԱՄԷ-ի ամենահեղինակավոր նվագախումբն է և հիմնադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների արժանացած ականավոր կոմպոզիտոր Ալ-Ռահմանի կողմից։

 

Իրանական ֆիլմի ցուցադրությունը Լոս Անջելեսի կինոփառատոնում

«Կենտրոնական բուժարանը» կարճամետրաժ իրանական ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսի 34-րդ կինոփառատոնում (IFS): Այս փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 12-ից 20-ը Լոս Անջելեսում։

 

Ռուսական փառատոնի երեք մրցանակ՝ իրանական ֆիլմին

«Ժայռերի միջով» իրանական ֆիլմը, որի սցենարիստն ու ռեժիսորն է Մոխթար Աբդուլահին, արժանացել է Ռուսաստանի «Հերոս» կինոփառատոնի (Hero International Film Festival, Фестиваль «ГЕРОЙ») երեք մրցանակի։ Այս ֆիլմը ստացել է Ռուսաստանի «Հերոս» կինոփառատոնի գլխավոր մրցանակը, հանդիսատեսի տեսանկյունից լավագույն ֆիլմի մրցանակը և լավագույն մանկական դերասանի (Անդիա Յահյապուր) պատվոգիրը։ «Հերոսի» կինոփառատոնը անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 4-ը Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում։

 

Աշխարհի բնակչության կեսը կարող է Իրան այցելել առանց վիզա  անհրաժեշտության

 

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի փոխնախարար Ալի-Ասղար Շալբաֆյանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների զբոսաշրջության ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ ասաց, որ ներկայումս աշխարհի բնակչության կեսը կարող է Իրան այցելել առանց վիզայի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված 27 իրանական հուշարձանները, իրանական ճարտարապետության բազմազանությունը, իրանական օրիգինալ ձեռարվեստի աշխատանքները, որոնք ստացել են իսկության 398 կնիք, «ձեռարվեստի ստեղծագործական քաղաքների ցանց» կոչումով 5 քաղաքները, իրանական յուրահատուկ խոհանոցը, բազմազան կլիմայական պայմանները՝ լեռնային շրջաններից մինչև տաք ջրի աղբյուրներ, մասնագետ ու պրոֆեսիոնալ բժիշկները և այլն, Իրանի եզակի հնարավորություններն են, որոնք հազվադեպ կարելի է վայելել աշխարհի այլ վայրերում:

 

Կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ. Սեյեդ Հասան Նասրոլլահի մայրը աշխարհին նվիրել է մարդկային ամենամեծ արժեքներից մեկը

Իրանի կանանց հարցերով փոխնախագահ Անիսեհ Խազալին, ցավակցություն հայտնելով Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի մոր մահվան կապակցությամբ, ասել է. «Նա միայն Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի մարը չէր, դիմադրությունը պարտական ​​է նման կնոջը, ում դաստիարակությունը աշխարհին նվիրեց  մարդկային ամենամեծ արժեքը, և նրա արժանապատվորեն  դաստիարակության արդյունքը եղավ խիզախության ու քաջության էությամբ մի տղամարդ, ով մարդկության հպարտության օրինակն է»։

 

Լավ նորություն Մալայզիայում իրանական գրքերի սիրահարների համար

Իրանը մասնակցել է Մալայզիայի գրքի 24-րդ միջազգային ցուցահանդեսին։ Մայիսի 24-ին Մալայզիայի Առևտրի համաշխարհային կենտրոնում Կուալա Լումպուրում մեկնարկած ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2024 թվականի հունիսի 2-ը։ Մալայզիայի գրքի միջազգային ցուցահանդեսի անցկացմանը զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը մասնակցել է «Ասիայի հրատարակային իրավունքների» ոլորտում գրքի դեսպաններ բաժնում։ Այս ցուցահանդեսի շրջանակում «Ահլ ալ-Բեյթի» (Մոհամմադ մարգարեի գերդաստանը) համաշխարհային ասամբլեայի  հրատարակությունը և wonderbuuk միջազգային հարթակը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:

 

Հոլիվուդն ու համաշխարհային կինոն տուժում են իրական հերոսների պակասից

Իրանցի ռեժիսոր Ղորբան-Ալի Թահերֆարը IRNA-ի մշակութային թղթակցի հետ զրույցում Իրանի և համաշխարհային կինոյում Հերոսի կերտման ու դաստիարակման վերաբերյալ ասել է. «Հոլիվուդը և համաշխարհային կինոն տառապում են իրական հերոսների պակասից: Կարևոր է, թե քանի հերոս և սուպերհերոս ունենք Հոլիվուդում: Բայց նրանք չունեն հերոսական պատմություն ու քաղաքակրթություն, իսկ նրանց այսօրվա հերոսները կարող են ամփոփվել մի քանի հրամանատարների ու հրացանակիրների մեջ, ինչը պատմական խեղաթյուրում է։