Մայիս 28, 2024 18:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի Կասպյան նավահանգստի բացումը, Հյուսիս-Հարավ միջանցքի փայլուն գոհարը

Որպես Իրանի  կարևորագույն և առաջնահերթ երկաթուղային նախագծերից մեկը՝ «Ռաշտ-Կասպյան նավահանգիստ»  երկաթգիծը շահագործման կհանձնվի առաջիկա օրերին Հյուսիս-Հարավ միջանցքի ամբողջացման նպատակով։

Իրանի հյուսիսում գտնվող  37 կիլոմետրանոց  «Ռաշտ-Կասպյան նավահանգիստ»  երկաթգծի շինարարությունը  գրեթե ավարտված է և շուտով շահագործման կհանձնվի։

Այս երկաթուղային նախագիծը ծովից դեպի ծով երկաթուղային միջանցքի վերջին հատվածն է, որը երկրի հարավային նավահանգիստները կապում է Գիլան նահանգի հյուսիսային նավահանգիստների  հետ և հնարավորություն է ընձեռում Իրանի տարածքով համակցված բեռնափոխադրումներ իրականացնել տարածաշրջանի համար։ Ներկայումս այս նավահանգստի նախնական տարողունակությունը գնահատվում է տարեկան 3-ից 5 մլն տոննա, և դա այն դեպքում,երբ  կառավարական ​​փորձագետների խոսքով՝ առաջիկա տարիներին այս նավահանգստի վերջնական թողունակությունը կհասնի տարեկան  15 մլն տոննայի։ 

Կասպյան նավահանգիստը ներկայումս ունի երկու ակտիվ նավամատույց, որոնց կիրառումը նախագծված է միջազգային ստանդարտների համաձայն և  հետապնդում է այնպիսի նպատակներ, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ առանցքի համաձայնագրերի շրջանակներում տարբեր երկրներին պատկանող տարանցիկ ապրանքների և բեռնարկղերի տեղափոխումը, ծովային տրանսպորտը, ներառյալ (ուղևորներ, բեռներ և վառելիք) և ծովային արդյունաբերության և հարակից գործունեության զարգացումը:

Թեև Իրանի երկաթուղային ցանցը ներկայումս միացած է Ամիրաբադ նավահանգստին, սակայն Իրանի առևտրագործընկերների՝ Ռուսաստանի և Չինաստանի կենտրոնացումը Կասպյան նավահանգստի վրա, հանգեցրել է այս նավահանգստի կարևորության մեծացմանը Իրանի համար:

Ղազախստանի Ակտաու նավահանգստում գործող չինական ընկերություններն անցյալ տարիների ընթացքում ամբողջությամբ կենտրոնացել են այս նավահանգստային համալիրի վրա՝ Իրանի հյուսիսից ապրանքների արտահանման և տարանցման համար։ Դրա պատճառն այն է, որ Կասպյան նահանգիստը մոտ է այնպիսի ռազմավարական կետերին, ինչպիսին է Աստարա նավահանգիստը և նրա մերձավորությունը Իրաքյան Քրդստանին, ինչը այն չինական նավթային ընկերություններին, որոնք ակտիվ են Միջին միջանցքի գոտում և ճանապարհին, թույլ է տալիս նավթի բեռները, հատկապես բիտումն ու նավթաքիմիական արտադրանքը Կասպյանի միջոցով տեղափոխել և  հասցնել  Ղազախստանի  Ակտաու ափամերձ քաղաք:

Փաստորեն, այս նավահանգիստը կարող է ձևավորել Հյուսիս-Հարավ միջանցքի կենտրոնական,  արևմտյան և արևելյան ճյուղերը, ապահովելու Իրանի երկաթուղու տարանցիկ կապը Կասպից ծովի և այս լճի տարածքում Իրանի առևտրային  գործընկերների հետ։

Բացի այդ, չինացի գործարարների և առևտրային ընկերությունների  ներկայությունը Կասպից ծովում և դրա միջով անցնող միջին միջանցքը կարող են արդյունավետ դեր ունենալ այդ ընկերությունները Իրանի երկաթուղային ցանցի միջոցով հարավի հետ կապելու հարցում։  Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս նավահանգստային համալիրի ավարտը և դրա ողջ հզորությունների օգտագործումը կարող են առանցքային դեր խաղալ Իրանի երկաթուղային տրանզիտային եկամուտների ավելացման գործում։

Ի դեպ Ռաշտ-Կասպյան երկաթուղային գծի շահագործումը հիմք է հանդիսանում ԵԱՏՄ-ի  անդամների և Պարսից ծոցի հարավային ափի երկրների միջև հարաբերությունների զարգացման համար և հանդիսանում է  ազատ գոտիների ոլորտում դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականության իրականացման կարևորագույն ցուցանիշներից մեկը։ 

Այս նախագծի իրականացումը,Գիլան նահանգում ներքին բեռների  և ուղևորների տեղափոխման  գործում մեծ նշանակություն ունենալուց բացի, Իրանի հյուսիսային հատվածը  երկաթուղային նոր միջանցք ստեղծելու տեսանկյունից շատ կարևոր է երկրի արտահանման և ներմուծման, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններից դեպի Պարսից ծոց, միջազգային բաց ջրեր և Իրանի այլ հարևան երկրներ ապրանքների տարանցման համար։