Իրանցի գիտնականները կոտրել են պղինձ-քրոմ-ցիրկոնիում համաձուլվածքների և ձուլման անիվների արտադրության մենաշնորհը
-
Իրանցի գիտնականները կոտրել են պղինձ-քրոմ-ցիրկոնիում համաձուլվածքների և ձուլման անիվների արտադրության մենաշնորհը
Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ Թեհրանի ջիհադի համալսարանի հատուկ մետաղական նյութերի մշակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ իրանցի գիտնականները կոտրել են պղնձի կաղապարներում կիրառվող պղինձ-քրոմ-ցիրկոնիում համաձուլվածքների և ձուլման անիվների արտադրության մենաշնորհը։
Նա նշել է․ «Մեր համալսարանի գիտնականները ձեռք են բերել ձուլման անիվի արտադրության տեխնոլոգիան և ստացել արտադրության համար անհրաժեշտ բոլոր հաստատումները»։
Նադեր ալ-Էբրահիմը նշել է, որ մինչ այժմ պղնձի կաղապարներում կիրառվող պղինձ-քրոմ-ցիրկոնիում համաձուլվածքի արտադրության համար անհրաժեշտ հավաստագիր են ստացել գերմանական KME և ֆրանսիական Lebronze ընկերությունները, որոնք արտադրել ենք ELBRODUR և CRM16E ապրանքանիշներով ձուլման անիվներ։
Նրա խոսքով․ «Այս ձեռքբերումը հնարավորություն կտա կանխել արտարժույթի արտահոսքն ինչպես նաև կվերացնի նշված ապրանքի ներկրման անհրաժեշտությունն ու արտադրությունը դադարեցնելու ռիսկերը»։