6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների այցն Իրան, Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը և արտահանման ռեկորդային ցուցանիշները / Իրանի զարգացումների մասին լուրերի ընտրանին
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է 2023 թվականին 6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների Իրան ժամանման և զբոսաշրջության համաշխարհային վարկանիշում Իրանի 6 տեղով բարձրանալու մասին։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Թեհրանի կողմից Աֆղանստանի հարցով տարածաշրջանային շփման խմբի նիստի անցկացումը, Իրանի գյուղմթերքի արտահանման մեկ միլիարդ դոլարի ավելացումը,ռեկորդային ծավալով իրանական նավթի արտահանումը և 6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների Իրան կատարած այցը, Իրանի քաղաքա-տնտեսական ոլորտի ամենակարևոր իրադարձություններից են։
Իրանի գյուղմթերքի արտահանումը մեկ միլիարդ դոլարի աճ է արձանագրել
Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Մոհամմադ Ալի Նիքբախտը նշելով, որ իրանական 1401(2022 թ․ ) թվականի համեմատ 1402(2023 թ․) թվականին Իրանի գյուղմթերքի արտահանման ծավալը աճել է մեկ միլիարդ դոլարով, ասել է,- «Իրանի գյուղատնտեսության ոլորտի առևտրային հաշվեկշիռը բարելավվել է ավելի քան 2 միլիարդ դոլարով»։
6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների այցը Իրան 2023 թվականին
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն իր վերջին զեկույցում հայտարարել է , որ 2023 թվականին Իրան է այցելել 6 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ: Երկիր մուտք գործած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակի առումով, 2022 թվականին Իրանը աշխարհում զբաղեցրել է 40-րդ տեղը, սակայն 2023 թվականին 6 տեղով բարձրացել և զբաղեցրել է 34-րդ տեղը։
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի՝ Իրանի դեմ ընդունած բանաձեւի դատապարտումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից ընդունված բանաձևը հայտարարել է,- «Իրանը բանաձևի ներկայացումն ու ընդունումը համարում է քաղաքական և ոչ կառուցողական քայլ և արևմտյան որոշ երկրների նախկին ձախողված քաղաքականության շարունակություն և անկախ երկրների դեմ միջազգային մեխանիզմները քաղաքականապես չարաշահելու փորձ»։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից ընդունված բանաձևում, առանց անդրադառնալու գործակալության հետ Իրանի համագործակցությանը, Թեհրանից պահանջվոմ է անհրաժեշտ և հրատապ միջոցներ ձեռնարկել՝ անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ համար։
Իրանի տնտեսության միջին տարեկան աճը կազմել է 5 տոկոս
Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության ներկայացուցիչները Տնտեսական համագործակցության կազմակերպության(ECO) Տնտեսական հետազոտությունների ռազմավարական մշտական կոմիտեի յոթերորդ նստաշրջանում հայտարարեցին, որ Իրանի տարեկան տնտեսական աճը վերջին երեք տարում հասել է միջինը 5 տոկոսի, գործազրկության մակարդակը պարբերաբար նվազել է, իսկ միջինը վերջին երեք տարիներին հավասար էր 8,8%-ի։
Հնդկաստանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր գործընկերը
Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերն իր ուղերձում շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։«Ձեր առաջնորդությամբ և ղեկավարությամբ Հնդկաստանը դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր գործընկերը»․ասված է ուղերձում:
Իրանն անցյալ տարի մեկ միլիարդ դոլարի պիստակ է արտահանել
Իրանի Պիստակի ազգային ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Ջալիլ Քարբախշ Ռավարին հայտնելով անցյալ տարի (1402) մեկ միլիարդ դոլարի պիստակ արտահանելու մասին, ասել է, որ անցյալ տարի Իրանում արտադրվել է 200 հազար տոննա պիստակ, որից 120 հազար տոննա՝ 900 միլիոնից մինչև մեկ միլիարդ դոլար արժողությամբ արտահանվել է թիրախային երկրներ։ Այժմ պիստակ է արտադրվում Իրանի 27 նահանգներում։
Թեհրանում ընթանում է Աֆղանստանի տարածաշրջանային շփման խմբի հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական և նախարարության Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Սեյեդ Ռասուլ Մուսավին ասել է. -«Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և Պակիստանի հատուկ ներկայացուցիչների ներկայությամբ Աֆղանստանի տարածաշրջանային շփման խմբի նիստն ընթանում է Թեհրանում»։
Իրանի հարավ-արևելքում ծովային ջրի աղազրկման ամենամեծ կայանի բացումը
Իրանի ջրի և կեղտաջրերի ինժեներական ընկերության գործադիր տնօրեն Հաշեմ Ամինին ասել է. «Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հատուկ մոտեցումը Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուչեստան նահանգի նկատմամբ և հատուկ միջոցների հատկացումն այս նահանգի բոլոր ջրային նախագծերին պատճառ է դարձել, որ ութ ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի այս տարածաշրջանի ծովային ջրի աղազերծման ամենամեծ կայանը»։
Անցնող 12 ամիսներին, Իրանի տարանցման ավելի քան 60 տոկոսանոց աճը
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար՝ Մեհրդադ Բազրփաշը BRICS-ի երկրների տրանսպորտի նախարարների նիստում ասել է.- «Իրանի տարածքով տարանցումը վերջին 12 ամիսներին աճել է 60%-ով՝ հասնելով ավելի քան 17,6 մլն տոննայի, ինչը ցույց է տալիս տարածաշրջանի երկրների համար Իրանի տարանցիկ երթուղու հուսալիությունը, անվտանգությունը և ծախսարդյունավետությունը»։
Իրանի նավթի արտահանումը Չինաստան ռեկորդ է սահմանել
Bloomberg-ը գրել է, որ Չինաստանն անցյալ ամիս (մայիս) Իրանից ներկրել է 1,54 մլն բարել նավթ, ինչը հոկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։