Թադեի վանքից և Նաղշե Ջահան հրապարակից հետո Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում կգրանցի 28-րդ պատմամշակութային վայրը
Հաջորդ շաբաթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն որոշում կկայացնի Համադան քաղաքի պատմական կենտրոնի՝ Հեգմաթանեի գրանցման վերաբերյալ։
Մինչ այժմ ՅՈՒՆԵՍՕ-ում գրանցվել են Իրանի պատմամշակութային 27 վայրեր, այդ թվում՝ Չողա Զանբիլ զիկկուրատը, Թախթե Ջամշիդը կամ Պերսեպոլիսը, Սպահանի Նաղշե Ջահան հրապարակը, Թախտե Սուլեյմանը, Արգե Բամ մշակութային լանդշաֆտը, Պասարգադը, Սոլթանիե գմբեթը, Բեհիսթունի արձանագրությունը, հայկական մի շարք վանքեր, Շուշթարի ջրային կառույցները, Թավրիզի պատմական շուկան, Շեյխ Սաֆիուդդին Արդաբիլիի դամբարանը, պարսկական այգին և այլն։
Այժմ կներկայացնենք դրանցից մի քանիսը՝
Չողա Զանբիլ զիկկուրատ

Չողա Զանբիլ զիկկուրատը հնագույն պաշտամունքի վայր է, որը կառուցվել է մ.թ.ա. մոտ 1250 թ․ Էլամի քաղաքակրթության ժամանակաշրջանում: 52 մետր բարձրությամբ այս զիկկուրատն ունի 5 հարկ։ Գտնվում է Խուզեստան նահանգում։
1979 թվականին Չողա Զանբիլը որպես Իրանի առաջին պատմամշակութային վայրը, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն համարվում է Իրանի ամենահին հայտնի կրոնական կառույցը։

Թախթե Ջամշիդ կամ Պերսեպոլիս
Պատմական փաստաթղթերի համաձայն՝ այս վիթխարի ու պատմական համալրիրի շինարարությունը սկսվել է Քրիստոսից մոտ 500 տարի առաջ՝ Դարեհ Մեծի հրամանով, և տևել 150 տարի։

Համալիրը պատմության ընթացքում ունեցել է տարբեր անվանումներ և ի վերջո, Ջամշիդ թագավորի պատվին, անվանվել է Թախթե Ջամշիդ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվել է 1979 թվականին։

Համալիրը ներառում է տարբեր շինություններ, այդ թվում՝ Ազգերի դարպասը, քարե դարպաս, որը հսկում են երկու պահակները։ Այն եղել է տարբեր ազգերի ներկայացուցիչների մուտքի վայրը։ Համալիրը ներառում է նաև Ապադանա պալատը, Թաչարա պալատը, Հադիշ պալատը:
Սպահանի Նաղշե Ջահան հրապարակը
Սպահանի Նախշե Ջահան հրապարակը գտնվում է քաղաքի հյուսիսում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվել է 1979 թվականին։
Մինչ Սեֆյանների դարաշրջանը այս հրապարակում եղել է համանուն այգի։ Հրապարակն ունի ավելի քան 560 մետր երկարություն և 160 մետր լայնություն։ Այն շրջապատում են 200 երկհարկանի կառույցներ։

Հրապարակի հայտնի կառույցներից են Իմամի մզկիթը, Շեյխ Լոթֆոլլահի մզկիթը, Աալի Ղափու պալատը, Ղեյսարիե պալատը և համանուն շուկան։

Սուրբ Թադեի վանք
Սուրբ Թադեի վանքն Իրանի ամենաշքեղ ու ամենագաղեցիկ վանքերից է։ Այն քրիստոնյա աշխարհի առաջին եկեղեցին է։
Վանքը կառուցվել է Հիսուսի առաքյալներից Թադեևոսի գերեզմանի վրա, սակայն Չալդորան շրջանի Ղարա գյուղում գտնվելու պատճառով, կոչվում է նաև Ղարաքելիսա։

Յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ Թադեի վանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է 2009 թվականին։
Այս վանքը շատ կարևոր դեր ունի քրիստոնյա աշխարհի համար։ Իսկ շնորհիվ բազմաթիվ գեղեցիկ փորագրությունների, այն իրենից ներկայացնում է արվեստի յուրօրինակ գործ։
Սոլթանիե գմբեթ
Սոլթանիե գմբեթը Սանտա Մարիա դել Ֆիորե եկեղեցու գմբեթից հետո աշխարհի ամենամեծ աղյուսե գմբեթն է: մի շարք գործոնենրերի, այդ թվում՝ շինության ամրության, օգտագործված նյութերի, գեղագիտության և զարդարման տարբեր տեխնիկաների պատճառով, այն իրենից ներկայացնում է ճարպատապետական կառույցի յուրահատուկ օրինակ։

Սոլթանիե գմբթեն Իրանի պատմամշակության ժառանգության 7-րդ նմուշն է, որը գրանցվել է ՅՈՒՆԵԿՕ-ում։
Ամերիկացի ամենահայտնի հետազոտողներից Արթուր Փոուփը, Զանջանի Սոլթանիե գմբեթը նկարագրում է հետևյալ կերպ. «Սա ամուր շինություն է, որի բոլոր բաղադրիչները գգտնվում են ճիշտ տեղում: Կարծում եմ, որ այս գմբեթը ազդեցություն է ունեցել Թաջ Մահալի կառուցման վրա»։