Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ․ Դատապարտելով նահատակ Հանիեի սպանությունը, մենք արդարություն ենք պահանջում
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր Արք. Չիֆթճյանը ցավակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի նահատակության կապակցությամբ և խստորեն դատապարտել է Իսրայելի հանցագործությունների նկատմամբ «քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը» և արդարություն է պահանջել այս հանցագործության համար։
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր Արք. Չիֆթճյանի և Թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջյանի տարածած հայտարարության մեջ ասված է։
«Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինի ավերումը և այս երկրի անմեղ ժողովրդի սպանությունը տեղի են ունենում քաղաքակիրթ աշխարհի անուշադրության ու անտարբերության ներքո, և այս անտարբերությունը գերազանցել է իր սահմանները։ Պաղեստինցի եղբայրների և քույրերի դեմ իրականացվող ամենօրյա ոտնձգությունները ցավեցնում են մեր բոլորի սրտերը»։
«Իսմայիլ Հանիեն հանձնառու և նվիրյալ անձնավորություն էր, ով իր ողջ կյանքը նվիրեց Պաղեստինի ժողովրդի ազատության և հաղթանակի համար աշխատելուն, որպեսզի Պաղեստինի տառապյալ ժողովուրդը հասնի հաղթանակի ու արդարության։ Մենք մեր միասնությունն ու ձայնակցությունն ենք հայտնում Պաղեստինի ժողովրդի համար պահանջված արդարության իրականացման համար, և մեր եղբայրական բարեկամությունն ենք հայտնում Պաղեստինի ժողովրին», ասված է հայտարարության մեջ։