Օգոստոս 04, 2024 15:23 Asia/Tehran
  • Հայկական Կարմիր խաչը Իրանի Կարմիր մահիկի հետ համագործակցության ցանկություն է հայտնել

Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը Հայկական Կարմիր խաչի ղեկավարի հետ հանդիպմանը հայտարարել է այս ընկերության փորձն ու արտադրանքները Հայաստան փոխանցելու պատրաստակամության մասին, իսկ հայկական կողմն Իրանի Կարմիր մահիկի արտադրական կարողությունները եզակի է բնութագրել։

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ՝ Դավիթ Ներսիսյանի հետ հանդիպմանը Փիրհոսեյն Քոլիվանդը բարձր գնահատելով իր մասնակցությունն «Առողջապահությունն Արբաինում» միջազգային կոնգրեսին, բացատրություններ ներկայացրեց այդ կոնգրեսի մասին և ասաց.- «Առողջապահությունն Արբաինում» միջազգային կոնգրեսը կայացել է զանգվածային միջոցառումները կառավարելու նպատակով։

Նշենք, որ Արբաինի բազմամիլիոնանոց քայլերթը աշխարհի շիաների կրոնական հավաքն է շիաների երրորդ առաջնորդ՝ իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի առիթով Քերբալա այցելելու նպատակով։ 

Քոլիվանդի խոսքով, այս տարվա Արբաինի քայլերթին կմասնակցի մոտ 20 միլիոն մարդ, որից շուրջ 5 միլիոնը Իրանից են, իսկ ուխտավորներին կսպասարկեն թե Իրանում և թե Իրաքում։

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ՝ Դավիթ Ներսիսյանն այս հանդիպմանն ասաց․-Իրանական Կարմիր մահիկի արտադրանքները (ներառյալ դեղորայք, բժշկական և տեքստիլ սարքավորումներ) որակյալ են, և Հայկական Կարմիր խաչում պատրաստակամություն կա օգտագործելու իրանական արտադրանքը։ Մենք ցանկանում ենք տարբեր ոլորտներում համագործակցել Իրանի Կարմիր մահիկի հետ։