Օգոստոս 05, 2024 10:43 Asia/Tehran
  • Իրանը նպատակ ունի ագրեսորին պատժել միջազգային իրավունքի համաձայն

Սոնիստական ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիեյի սպանությունը միջազգային նորմերի լուրջ խախտում էր և Իրանը նպատակ ունի ագրեսորին պատժել միջազգյին իրավունքի համաձայն։

Իրանի դատական իշխանության միջազգային հարցերով փոխնախագահ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Ահաբեկչական գործողություններին Իրանի ցանկացած արձագանք լիովին համահունչ է և կատարվում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի  ու ԻԻՀ իրավունքների շրջանակներում»:

Նա հավելել է․ «Իսմայիլ Հանիեյի սպանությունը անօրինական ու կամայական արարք է։ Միջազգային իրավունքի համաձայն՝ Սիոնիստական ռեժիմը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը։ Երբ երրորդ երկրի տարածքում ինչ-որ մեկին սպանում ես, դիմում ես ուժի կիրառման, ինչը հակասում  է ՄԱԿ-ի կանոնադրությանը»։ 

Ղարիբաբադին ասել է․ «Իրանն ինքնիշխան և անկախ երկիր է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Սիոնիստական ռեժիմն այս ահաբեկչական գործողությամբ խախտել է Իրանի ինքնիշխանությունը»։  

Քազեմ Ղարիբաբադի 

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում, ՄԱԿ-ի գլխավո քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հուլիսի 31-ին Սիոնիստական ռեժիմի կողմից Թեհրանում իրականացված ահաբեկչական գործողությունը, որի ժամանակ նահատակվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

Գուտերեշը նշել է, որ միջազգային իրավունքի համաձայն, Իրանն իրավունք ունի օրինական կերպով պաշտպանել իր ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի հայտնի գործիչների դեմ ահաբեկչական գործողությունների երկար պատմություն ունի և  ահաբեկչությունը մշտապես օգտագործել է որպես քարոզչական գործիք: Եվ Թեհրանում Իսմայիլ Հանիեյի սպանությունը վկայում է, որ սիոնիստներն անկարող են դիմակայել պաղեստինյան Դիմադրության խմբավորումներին։ 

«Ալ-Աղսայի փոթորիկ»  գործողությունից հետո իրենց ձախողումները թաքցնելու նպատակով, Սիոնիստական ռեժիմի իշխանությունները փորձում են ընդյալնել պատերազմի շրջանակն ու ապակայունացնել տարածաշրջանը։

Իրանը շարունակելու է տարածաշրջանում կայունություն հաստատելուն ուղղված իր սկզբունքային քաղաքականությունը և գործելու է ագրեսորներին ևու ինքիշխանությունը խախտողներին պատժելու ուղղությամբ։

Հանիեյի սպանության նպատակը տարածաշրջանում քաոսային իրավիճակ ու անապահովություն ստեղծելն է։ Սակայն Իրանն անպատասխան չի թողնի այս ագրեսիան։ Իրանը միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա կպատժի ագրեսոր Սիոնիստական ռեժիմին։

Միջազգային օրենքները նախատեսում են հարգանք երկրների ինքնիշխանության նկատմամբ։ Իսկ Թեհրանում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողությունը  խախտել է այդ սկզբունքները։

Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակում է լռել և աջակցել ռեժիմի գործողություններին։ Արևմուտքը պատրաստ չէ դատապարտել Թել Ավիվի գործողությունները, ինչպես որ լռում է Գազայում ռեժիմի կատարած հանցագործությունների դիմաց։ 

Սիոնիստական անօրինական ռեժիմին պատժելու համար Իրանը կօգտվի  միջազգային օրենսդրությամբ սահմանված օրինական իրավունքից, որը տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության պաշտպանությունը համարում է անխախտ սկզբունք։