Փեզեշքյան․ ԱՄՆ-ի կողմից երկակի ստանդարտների կիրառումն ավելի ամբարտավան է դարձրել Սիոնիստական ռեժիմին
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից երկակի ստանդարտների կիրառումն ավելի ամբարտավան է դարձրել Սիոնիստական ռեժիմին՝ Գազայում և տարածաշրջանի երկրներում հանցագործություններ իրականացնելու հարցում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ աշխարհում բազմաբևեռ համակարգը կայունացել է, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ Իրանի նման երկրների վրա ճնշում գործադրելով և թույլ չտռալով օգտվել սեփական իրավունքից ու շահերից, ԱՄՆ-ն փորձում է խոչընդոտել նոր աշխարհակարգի կայունացմանը և համաշխարհային կայունության ու խաղաղության հաստատմանը։
Արձագանքելով միջուկային բանակցությունները վերսկսկելու Միշելի ցանկությանը, Փեզեշքյանը նշել է, որ համաձայնության համար անհրաժեշտ է վստահություն ու փոխադարձ շահերի ապահովում։ Նա հավելել է, որ եթե երկու կողմերն էլ կատարեն իրենց բոլոր պարտավորությունները, և վստահություն հաստատվի, բացի ՀԳՀԾ-ի վերակենդանացումից, հնարավոր կլինի քննարկել նաև այլ երկկողմ հարցեր։
Հույս հայտնելով, որ Իրանի և Եվրամիության միջև կհաստատվի արդյունավետ փոխգործակցություն, հիմնված փոխադարձ շահերի ապահովման և ավելի լայն համախգործակցության ճանապարհին առկա խոչընդոտների վերացման վրա, Շառլ Միշելն ընդգծել է, որ եվրոպական երկրները ցանկություն ունեն բարելավել Իրանի հետ հարաբերությունների մակարդակը։
Անդրադառնալով գազայի իրադարձություններին, Միշելն ընդգծել է մարդասիրական իրավունքների պահպանման, հարձակումների դադարեցման, հրադադարի հաստատման, Գազայի ժողովրդին հումանիտար օգնության հատկացման, ինչպես նաև Պաղեստին անկախ պետության ճանաչման անհրաժեշտությունը։