Օգոստոս 13, 2024 09:52 Asia/Tehran
  • Իրանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Օլիմպիական խաղերի բարձունքում. Իրանի թեքվոնդոյի հավաքականը փոխչեմպիոն

Parstoday- Իրանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները նվաճեցին չեմպիոնական տիտղոսը, իսկ Իրանի թեքվոնդոյի հավաքականը՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն դարձավ:

Հուլիսի 26-ին մեկնարկած Փարիզ-2024 33-րդ Օլիմպիական խաղերն ավարտվեցին օգոստոսի 11-ին։ Ըստ Parstoday-ի, Իրանի ըմբշամարտի հունահռոմեական ոճի ազգային հավաքականն այս օլիմպիական խաղերում նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Իրանցի ըմբիշներ՝ 67 կգ քաշային Սաիդ Էսմայիլի և 97 կգ քաշային Մոհամմադ Հադի Սարվին նվաճել են օլիմպիական ոսկե մեդալներ։ 87 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Ալիռեզա Մեհմադին, և 130 կգ քաշային կարգում՝ Ամին Միրզազադեն՝ բրոնզե մեդալակիր է դարձել։

Ազատ ոճի ըմբշամարտի Իրանի ազգային հավաքականը նվաճեց 3 արծաթե, 1 բրոնզե և ընդհանուր առմամբ 83 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի թիմային չեմպիոն։

65 կգ քաշային Ռահման Ամուզադը, 86 կգ քաշային Հասան Յազդանին, 125 կգ քաշային Ամիր Հոսեյն Զարեն նվաճել են արծաթե մեդալներ, իսկ 97 կգ քաշային Ամիր Ալի Ազարպիրան՝ նվաճել է բրոնզե մեդալ։

Թեքվոնդո մարզաձևում Արյան Սալիմին նվաճել է ոսկե մեդալ, մարզուհի Նահիդ Քիանին և Մեհրան Բարխորդարին 2 արծաթե և մարզուհի Մոբինա Նեմաթզադեն բրոնզե մեդալներ են նվաճել և այդպիսով  Իրանի թեքվոնդոյի հավաքականը նվաճել է  թիմային փոխչեմպիոնի կոչումը։ 

 

Բանալի բառակապակցություններ՝ 2024 Փարիզի Օլիմպիական խաղեր, Ո՞ր երկիրն է ազատ ոճի ըմբշամարտի Փարիզի օլիմպիական խաղերի չեմպիոնը: Ո՞ր երկիրն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Փարիզի օլիմպիական խաղերի չեմպիոնը, իրանցի մարզիկներ