Օգոստոս 13, 2024 17:36 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Իրանը հաստատակամ և վճռականան է պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական և հաստատակամ է պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, և օգնելու տարածաշրջանում մնայուն կայունության հաստատմանը և տարածաշրջանում անապահովության ու ահաբեկչության իրական սկզբնաղբյուրի դեմ զսպող միջոցների ստեղծմանը, և նա ոչ մեկից թույլտվություն չի խնդրի իր ճանաչված իրավունքները իրացնելու համար:

Նասեր Քանանի Չաֆին, ի պատասխան երեք եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի հրապարակած հայտարարությանը տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, հավելել է, որ երեք եվրոպական երկրների ղեկավարների հայտարարությունը հրապարակվել է այն դեպքում, երբ Արևմտյան և Իսրայելի ռեժիմին աջակցող երկրների անտարբերության պատճառով, իրականացվել են ամենատարբեր տեսակի միջազգային հանցագործություններ, այդ թվում՝ ցեղասպանություն, շարունակվում է այս ռեժիմի պատերազմական հանցագործությունները անպաշտպան պաղեստինյան ժողովրդի դեմ, և սիոնիստական ​​իշխանությունների անպատժելիությունը մեծացրել է նրանց լկտիությունը՝ ամենասարսափելի ոճրագործություններ ու միջազգային հանցագործություններ կատարելու հարցում։

Անդրադառնալով Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացմանը՝ Քանանի Չաֆին ասել է, որ մի իրավիճակում, երբ ՄԱԿ-ը և այս միջազգային կառույցի Անվտանգության խորհուրդը ավելի քան տասը ամիս անց չեն կարողանում զսպող ուժ ստեղծել հանցավոր Սիոնիստական ​​ռեժիմի դեմ, Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հակամարդկային հանցագործություններն ու տարածաշրջանի այլ երկրներում նրա արտատարածքային ահաբեկչությունները օրեցօր նոր ասպեկտներ են ստանում, և զարմանալիորեն արևմտյան երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից գործնական և արդյունավետ միջոցներ չեն նկատվում այս հանցագործությունները դադարեցնելու կամ դրանց դիմակայելու համար։

Իրանցի դիվանագետը հավելել է, որ արևմտյան երկրների հայտարարությունը, առանց Սիոնիստական ​​ռեժիմի միջազգային հանցագործությունների նկատմամբ որևէ առարկության, Իրանի Իսլամական Հանրապետությունից լկտիաբար պահանջում է պատժիչ և զսպող գործողություն չձեռնարկել այդ ռեժիմի դեմ, որը ոտնձգություն է գործել Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանից նման պահանջները զուրկ են քաղաքական տրամաբանությունից, լիովին հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին ու կանոններին և առավելապաշտական պահանջ են։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Լիբանանում Հեզբոլլահի բարձրաստիճան հրամանատարներից Ֆուադ Շոքրի սպանությունից հետո դիմադրության առանցքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ վրեժ են լուծելու այս նահատակների արյան համար սիոնիստական ​​ռեժիմից։

 

Պիտակ