Օգոստոս 14, 2024 10:13 Asia/Tehran
  • Իրանի ծովուժն Ադրբեջանի հետ սահմանին  զորավարժություն է անցկացրե

Իրանի և Ադրբեջանի սահմանին, Կասպից ծովի ափին գտնվող Աստարայի փոխնահանգապետը հայտարարել է, որ բանակի ծովուժը զորավարժություններ է անցկացրել:

«Մեհր» գործակալությունը, վկայակոչելով Աստարայի քաղաքական, սոցիալական և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Սեյեդ Համիդ Մուսավիին, հայտնում է, որ ծովուժը  ռազմածովային պաշտպանության զորավարժություններ  է անցկացրել։ 

Նշելով, որ զորավարժությունն անցկացվել է ԻԻՀ ռազմավարական նավատորմի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով, նա հավելել է. «Զորավարժությունների ընթացքում  իրականացվել են հիպոթետիկ թիրախների վրա հարձակման և  պաշտպանական գործողություններ»։ 

Փոխնահանգապետը նշել է, որ զորավարժություններն անցկացվել են երեքշաբթի օրը՝ 19:30-ից   20:30-ն ընկած ժամանակահատվածում, Աստարայի ռազմածովային գոտու մի հատվածում։ նա հավելել է, որ հնչած պայթյունների ձայները վերաբերվել են զորավարժություններին և բնակիչներն անհանգստանալու կարիք չունեն։