19-րդ դարի մտքից մինչև ուկրաինական պատերազմի ճնշումը. Իրանի հյուսիսում Ռուսաստանի հարուցած վերջին լարվածության վերաբերյալ արձագանքների շարունակումը
Իրանի Իսլամական խորհրդարանի փոխնախագահը Ռուսաստանին և Ադրբեջանին խորհուրդ է տվել հարգել միջազգային սահմանները և ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի սահմանների փոփոխություն։
Իրանի Իսլամական խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադն ընդգծելով, որ սահմանների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականությունը ամրագրված է և հիմնված է ազգային շահերի վրա, և՛ Ռուսաստանին և՛ Ադրբեջանին խորհուրդ է տվել հարգել միջազգային սահմանները։ . Ըստ Pars Today-ի, Նիքզադը X -ի իր միկրոբլոգում գրել է.
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականությունը սահմանների, հարևանների և միջանցքների վերաբերյալ ֆիքսված է և հիմնված է ազգային շահերի վրա, ինչպես ես ընդգծել եմ Բաքվում կայացած խորհրդարանների վերջին նիստում, մենք չենք ընդունում սահմանների փոփոխություն։ Ռուսաստանին և Ադրբեջանին իմ խորհուրդն է՝ հարգել սահմանները։
Հայաստանում Իրանի դեսպան «Մեհդի Սոբհանին» ուրբաթ օրը նույնպես ընդգծել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա.
Սոբհանին լրագրողների հետ զրույցում ասել է․-«Ապաշրջափակման խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին պարզ և ակնհայտ է։ Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, սակայն մենք վստահ ենք, որ ապաշրջափակման շրջանակում բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան ազգային և պետական ինքնիշխանության ներքո»։
Դեսպանը հայտարարել է, որ հիմա ոչ թե 19-րդ, այլ 21-րդ դարն է, և երկրներն ունեն անկախություն, ինքնիշխանություն և իրացնում են այդ իրավունքը։
Վերջին օրերին որոշ ռուս պաշտոնյաներ անդրադարձել են Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը համարվում է Իրանի և Հայաստանի սահմանների փոփոխություն։ Այս հարցը արժանացել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ արձագանքին: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրենն այս կապակցությամբ Թեհրանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը նրան հիշեցրել է,որ Թեհրանը խիստ դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը։
Որոշ փորձագետներ Ռուսաստանի նկատմամբ վերջին ճնշումները համարում են ռուսների այս անհամաչափ վարքագծի պատճառը։ Օրինակ, այս համատեքստում ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ, պրոֆեսոր Շիրին Հանթերը վերջերս իրանական «Թաբնաք» կայքի հետ իր վերջին զրույցում հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի նոր դիրքորոշումը ուկրաինական պատերազմի զարգացումների և այս պատերազմի հետևանքով Ռուսաստանի վրա միջազգային ճնշումների արդյունք է, ինչը պատճառ է դարձել,որ Ռուսաստանը ցուցաբերի ոչ ճշգրիտ և ռիսկային վարքագիծ։