Մեկնարկեցին Իրանի 55-րդ Համահայկական խաղերը
Հ. Մ. «Արարատ» կազմակերպության մարզական միության նախաձեռնությամբ, երեքշաբթի, սեպտեմբերի 10-ի երեկոյան՝ «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ Հ.Մ.Ա.Կ-ի 80-ամյակին նվիրված Իրանի 55-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսությունը։
Բացման հանդիսությունը,որը հագեցած էր գեղարվեստական միջոցառումներով ու ելույթներով, մեկնարկեց Տերունական աղոթքով,որը կատարեց Հ.Մ.Ա.Կ-ի«Արարատ»,Հ.«Համալսարանական«Ընդ.միության «Տավիղ»և Թ.Հ.ԹեմիԿրթական խորհրդի «Նոր ձայներ» համատեղ երգչախումբը,խմբավարությամբ Արփի Սիմրոջյանի,որից հետո միության սկաուտների դրոշակագարդի միջոցով մարզադաշտ բերվեցին Իրանի պետական դրոշը,և Հ.Մ.Ա.Կ.-ի ու 55-րդ Համահայկական խաղերը խորհրդանշող դրոշները:Ապա երգչախումբը հնչեցրեց Իրանի պետական և Հ.Մ.Ա.Կ.-ի հիմները և ծածանվեցին դրոշները:
Խաղերի ջահը մարզադաշտ տեղափոխեցին ՀՄԱԿ-ի նախկին շրջանների և ներկա շրջանի կենտրոնական վարչությունների նախագահները ,իսկ վերջում այն հանձնվեց ժամանակի վարչության երեցագույն նախագահ ճրտ.Վարուժան Առաքելյանին ,ում ձեռքով վառվեց խաղերը խորհրդանշող ջահը ,որին հետևեց հրավառությունը:
Օրվա առիթով ներկաներին խոսք փոխանցեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչության նախագահ Սոֆի Ջաղարբեգյանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսյանի ուղերձն ընթերցեց Տ․ Գրիգորիս քհնյ.Ներսիսյանը,իր խոսքը ներկաներին փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը:
Հրավիրվեց իր խոսքը փոխանցելու Իրանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ահմադ Դոնիամալին: Իր ելույթի ընթացքում նախարարը գնահատանքով անդրադարձավ իրանահայ համայնքի Իրանում ունեցած անմնացորդ դերակատարությանը,մեծարեց հայ նահատակների անմնացորդ հիշատակը և խոստացավ օժանդակություն հատկացնել ՀՄԱԿ-ին: