Իմամ Հոսեյնի հանդեպ սերը բացառիկ երևույթ է. Իմամ Խամենեին շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին
Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խամենեին մի ուղերձով շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին՝ իմամ Հոսեյնի Արբաինի արարողության մասնակիցներին հյուրընկալելու համար։
Այսօր առավոտյան, Իրաք կատարած այցի շրջանակում այդ երկրի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն առաջնորդի ուղերձի արաբերեն տեքստը փոխանցել է վերջինիս։
Pars Today-ի հաղորդմամբ՝ առաջնորդի ուղերձում ասվում է․
«Առաջին բառը շնորհակալությունն է։ Իմ և Իրանի ժողովրդի անունից, ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ իմամ Հոսեյնի Արբաինի երթի մասնակիցներին հյուրընկալելիս արժանապատվության, ողորմության և բարության ամենաբարձր մակարդակի դրսևորման համար։
Իրաքի մեծ ժողովրդից և կառավարության պաշտոնյաներից, ովքեր ապահովել են ուխտավորների անվտանգությունը։ Իրաքի մեծ գիտնականներից ու հայտնի անձանիցից, ովքեր ապահովել են ուխտագնացության ջերմ և երկու ժողովուրդների միջև՝ եղբայրության մթնոլորտը։ Իսկապես շնորհակալություն:
Իրաքի սիրելի եղբայրնե՛ր, ձեր վերաբերմունքն իմամ Հոսեյնի ուխտավորների նկատմամբ, իսկապես աննախադեպ է այսօրվա աշխարհում, ինչպես որ Արբաինի երթն ինքն էլ աննախադեպ երևույթ է։ Տասնյակ միլիոնավոր մարդկանց անվտանգությունն ու առողջությունը պաշտպանելն այսօրվա անապահով աշխարհում շատ մեծ գործ է։
Դուք դրսևորել եք իսլամական ու արաբական արժանապատվությունը և դա արել եք հանուն իմամ Հոսեյնի նկատմամբ տածած սիրո։ Այդ սերը բացառիկ երևույթ է։ Ոչ մի տեղ և ոչ մի ժամանակաշրջանում մենք նման երևույթի ականատես չենք եղել։
Թոց ամենակարող Աստված օրեցօր այս սերն ավելացնի ձեր և մեր սրտերում:
Այդ սիրո շրջանակն այսօր ընդլայնվել է, ներառելով Գազան և բազմաթիվ ոչ իսլամական հասարակությունների»։
Շիաների երրորդ իմամ Հոսեյնն իսլամի մարգարեի թոռն էր, նրա դստեր՝ Ֆաթիմա Զահրայի և իմամ Ալիի որդին էր։ Իր եղբոր՝ իմամ Հասանի մահից հետո, նա 11 տարի առաջնորդել է հավատացյալներին։
Իսլամի մարգարեի մահից 50 տարի անց, իր 72 ուղեկիցների հետ միասին, Քարբալայում, բողոքելով շեղված իշխանությունների դեմ, իմամ Հոսեյնը նահատակվեց Օմայան խալիֆ Յազիդի հրամանով։
Իմամ Հոսսղեյնն արգելեց չարիք գործել ու հրամայեց բարիք գործել։