Սեպտեմբեր 12, 2024 16:21 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ․ ԱՄՆ-ն ու Բրիտանիան պատերազմ հրահրողներ են

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Բրիտանիան ուղղակիորեն և անուղղակիորեն համարվում են ցանկացած պատերազմի հրահրողները։

Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել է, որ ըստ ապրիլին հայտարարված պարտավորության  և Ուկրաինային ռազմական աջակցության արագացմանը համահունչ, Կիևին փոխանցվել են ՀՕՊ համակարգի հրթիռներ, F-16 կործանիչների հարակից սարքավորումներ, AS90 ավտոմատներ և ռազմական նավակներ։

Նշվել է, որ մինչև տարեվերջ Ուկրաինա կմատակարարվեն հակաօդային պաշտպանության հարյուրավոր նոր հրթիռներ, տասնյակ հազարավոր հրետանային արկեր և ավելի շատ զրահատեխնիկա։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ X-ում արած գրառմամբ անդրադառնալով այս հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին գրել է, «Ամենուր, որտեղ պատերազմ է, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են ԱՄՆ-ն ու Բրիտանիան»։

Քննադատելով Ռուսաստան հրթիռներ ուղարկելու մասին զեկույցի պատճառով Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին Բրիտանիայի ԱԳՆ կանչելու որոշումը, Քանանին հավելել է, որ այդ տեղեկությունը չի հաստատվել, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես հերքել է այն։

Չորեքշաբթի օրը Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակվել է փաստաթղթի օրինակը, որի հիմամբ Լոնդոնում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար  Ալի Մաթին Ֆարը կանչվել է ԱԳՆ։

Իրանի և Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են ուկրաինական պատերազմի հետ կապված ռազմական համագործակցության մասին պնդումը և այն համարել անհիմն։