Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ տեղի ունեցավ Իմամ Ռեզայի սրբավայրի փոշեզերծման արարողությունը
Ռաբի-օլ-Ավալ ամսվա առաջին օրերի հետ միաժամանակ, շիաների 8-րդ առաջնորդ՝ Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի սրբավայր դամբարանի փոշեզերծման արարողությունը տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայությամբ։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝Ռաբի-օլ-Ավալ ամսվա առաջին օրերի հետ միաժամանակ տեղի ունեցած շիաների 8-րդ առաջնորդ՝ Ալի իբն Մուսա ալ-Ռեզայի սրբավայր դամբարանի փոշեզերծման արարողությանը ներկա են եղել՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ՝ այաթոլլահ Խամենեին, մի խումբ հոգևորականներ ու կրոնագետներ, Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանի խնամակալությունը և սպասավորները։
Այս հոգևոր մթնոլորտում Իմամ Հասան Ասքարիի նահատակության օրվան նվիրված աղոթքի արարողություն տեղի ունեցավ։ Ահլ ալ-Բեյթի գովերգուները գովերգեցին Մոհամմադ մարգարեի ընտանիքի անդամներին։