Իրանի նախագահը ժամանեց Իրաքի Նաջաֆ քաղաք
Սահաբ-Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը Իրաք կատարած երկօրյա այցի շրջանակում ժամանել է Նաջաֆ քաղաք։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը, ով մեկնել է Իրաք, մինչ Նաջաֆ քաղաք ժամանելը, այցելել է Իրաքի Քուրդիստանի Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքներ։
Իրաքի Քուրդիստանի շրջան կատարած իր այցի ընթացքում Փեզեշքյանը հանդիպել և զրուցել է այս շրջանի պաշտոնյաների և կուսակցությունների ղեկավարների հետ։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և Իրաքի Քուրդիստանի պաշտոնատար անձինք ընդգծել են երկկողմ հարաբերությունների, հատկապես տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Չորեքշաբթի սեպտեմբերի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաղդադ։
Բաղդադում նրան պաշտոնապես դիմավորել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա Ալ-Սուդանին։
Սա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի առաջին արտասահմանյան այցն է։