Մեկնաբանություն - Իրանի նախագահի՝ Իրաքյան Քուրդիստան կատարած առաջին այցի ուղերձներն ու նշանակությունը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը Իրաք կատարած այցի երկրորդ օրը ժամանեց այս երկրի Քուրդիստանի շրջան, որտեղ նրան դիմավորեց այս շրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանին։
Չորեքշաբթի օրը Փեզեշքյանի գլխավորած քաղաքական և տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանեց Իրաք։ Բաղդադի օդանավակայանում նախագահ Փեզեշքյանին պաշտոնապես դիմավորել է Իրաքի վարչապետը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նաև առանձին հանդիպումներում բանակցություններ է վարել Իրաքի նախագահի և վարչապետի հետ։ Փեզեշքյանն այսօր ժամանել է Իրաքյան Քուրդիստանի շրջան։ Նա Իրանի առաջին նախագահ և բարձրաստիճան պաշտոնյան է,որ այցելել է Էրբիլ։
Էրբիլից հետո Փեզեշքյանը ժամանել է Քուրդիստանի Սուլեյմանիա քաղաք։ Թեև Իրանի նախագահի առաջին այցը Էրբիլ տեղի է ունեցել Մասուդ Փեզեշքյանի կողմից, սակայն եթե մայիսի 19-ին նահատակ Ռայիսիի ուղղաթիռը չկործանվեր, նա մեկ շաբաթ անց դառնալու էր Իրանի առաջին նախագահը,ով կայցելեր Իրաքյան Քուդիստան։ Այս ուղևորությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ առաջնահերթություն է տալիս և հետևում է հարևանության քաղաքականությանը։ Փեզեշքյանի այցը Քուրդիստանի շրջան իրականացվել է այն պայմաններում, երբ Քուրդիստանի շրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանին վերջին երեք ամսում երեք անգամ այցելել է Թեհրան։ Նա առաջին անգամ Իրան է այցելել ապալարվածության շրջանակներում։
Հաջորդ անգամ նա Մասրուր Բարզանիի հետ եկավ Թեհրան և այս անգամ՝ մասնակցելու Իրանի նախագահ՝ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորության արարողությանը, իսկ վերջին անգամ Նեչիրվան Բարզանին որպես Մասուդ Փեզեշքյանի երդմնակալության արարողության հյուրերից մեկը այցելեց Թեհրան։Դիվանագիտական այս այցերի ամենակարևոր ուղերձն այն է, որ կողմերը եկել են այն եզրակացության, որ հաշվի առնելով երկու կողմերի երկար համատեղ քաղաքական սահմանները, մշակութային, սոցիալական և պատմական հարաբերություններն ու ոլորտները, ինչպես նաև ընդհանուր շահերն ու սպառնալիքները, ավելի լավ է տարաձայնությունները կառավարելով, շարժվեն բարեկամության և հարաբերությունների խորացման ուղղությամբ։
Այս առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեկ (չորեքշաբթի) « Rudaw » հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Իրանի և Քուրդիստանի միջև հարաբերություններն այժմ լավ են, և պետք է ջանքեր գործադրել այս հարաբերություններն ամրապնդելու համար։ Հարաբերությունների ընդլայնման և բարեկամության շրջանակում շարժվելու ուղղությամբ կողմերի ցանկության նշաններից մեկը անվտանգության մասին պայմանագիրն է։ Երկու տարի առաջ Իրանի և Իրաքի միջև կնքված անվտանգության մասին պայմանագրի համաձայն՝ բոլոր ահաբեկչական և անջատողական խմբավորումները պետք է տարհանեն Իրանի սահմանների մոտ գտնվող իրենց շտաբները և զինաթափվեն։ Այս համաձայնագրի մի մասը կյանքի կոչելու համար որոշ խմբեր տարհանել են իրենց շտաբները։
Մի քանի օր առաջ Իրանի նախագահի՝ Իրաք կատարելիք այցի սեմին, համաձայնագրի մեկ այլ հատվածի իրագործման շրջանակում, «Կոմլեհ»-ի նման ահաբեկչական այլ խմբավորումներ նույնպես ստիպված եղան հետ քաշվել և տարհանել իրենց ներկայիս շտաբները և տեղափոխվել ճամբարներ։
Եվ վերջում հարկ է նշել,որ Իրանի նախագահի այցը Իրաքյան Քուրդիստան կարեւոր է, սակայն այս այցից հետո պետք է զգուշանալ Թեհրան-Էրբիլ հարաբերությունների հակառակորդների շարժումներից ու գործողություններից։ Անկասկած, անվտանգ ու խաղաղ միջավայրում հարաբերությունների զարգացումը բազմաթիվ օգուտներ կունենա Իրաքյան Քուրդիստանի համար, և տեղական իշխանությունը կարող է օգտվել Իրանի Իսլամական Հանրապետության հնարավորություններից և կարողություններից: