Սեպտեմբեր 12, 2024 19:44 Asia/Tehran
  • Պուտին. Իրանի հետ բարեկամական հարաբերությունները թափ են ստացել

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն անդրադառնալով Թեհրանի հետ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը, ընդգծել է, որ Իրանի հետ բարեկամական հարաբերությունները վերջին տարիներին թափ են ստացել։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 11-ին և 12-ին  մասնակցել է BRICS-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Իրանի, Եթովպիայի և Սաուդյան Արաբիայի   անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների  նիստին։ 

«Iran Press» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում այսօր (հինգշաբթի) հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները թափ են ստացել, և այս զարգացման համար պարտական ենք  հեղափոխության գերագույն առաջնորդի աջակցությանը։ 

Նշելով, որ հոկտեմբերի 22-24-ին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում  կհանդիպի Փեզեշքյանի  հետ՝ ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը սպասում է Իրանի նախագահի առանձին այցին՝ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրելու համար։ Ռուսաստանը վճռական է համագործակցել Իրանի հետ տարբեր ոլորտներում՝ այս համաձայնագրով երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում կայունացնելու նպատակով։