Սեպտեմբեր 13, 2024 17:05 Asia/Tehran

Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրաք կատարած եռօրյա այցի շրջանակներում, Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Բասրա։

Բասրա քաղաքի մշակութային, կրոնական, ակադեմիական ոլորտների ներկայացոիցչների և տարբեր ցեղերի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ իմամ Ալին չի ասել, որ հավատացյալը հավասար է հավատացյալին,  այլ ասել է որ մուսուլմանը հավասար է մուսուլմանին, Մասուդ Փեզեշքյանը հավելել է․ «Եթե մուսուլմանները միավորվեն, Իսրայելը քաջություն չի ունենա շարունակել իր հանցագործությունները»։ 


ԻԻՀ նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Իրաք մեծ արձագանք է գտել իրաքյան և աշխարհի այլ երկրների լրատվամիջոցներում։