X-ի իրանցի օգտատերերը մերժել են Թրամփի առաջարկը. Մենք չենք բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ չենք վստահում այդ երկրին
https://parstoday.ir/hy/news/iran-i229194-x_ի_իրանցի_օգտատերերը_մերժել_են_Թրամփի_առաջարկը._Մենք_չենք_բանակցի_ԱՄՆ_ի_հետ_քանի_որ_չենք_վստահում_այդ_երկրին
X-ի իրանցի օգտատերերն Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը որակել են որպես Վաշինգտոնի խոշոր խաբեություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2025 09:07 Asia/Tehran
  • X-ի  իրանցի օգտատերերը մերժել են Թրամփի առաջարկը. Մենք չենք բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ չենք վստահում այդ երկրին

X-ի իրանցի օգտատերերն Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը որակել են որպես Վաշինգտոնի խոշոր խաբեություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր նախագահության առաջին շրջանում ԱՄՆ-ն դուրս բերեց ՀԳՀԾ-ից, հայտարարել է, որ նախընտրում է համաձայնության գալ Իրանի հետ։

Արձագանքելով այդ հայտարարությանն  Իսլամական հեղափոխության առաջնորդ  այաթոլլահ Խամենեին, ՌԾՈՒ և ՀՕՊ ուժերի մի խումբ հրամանատարների և ծառայողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «ԱՄՆ-ի հետ բանակցելը խելացի, իմաստուն և պատվաբեր քայլ չէ»:

Pars Today-ի փոխանցմամբ՝ սոցցանցերի իրանցի օգտատերերը պաշտպանել են այս տեսակետը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները համարելով ռազմավարական սխալ:

X-ի օգտատերերից Հասան Նասերիփուրն Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները որակել է որպես դատարկ ու անիմաստ խոստում և գրել. «Փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները նշանակում են խախտել խոստումները և միայն վնաս են բերում: ՄըքՖարլեյնի գործից մինչև ՀԳՀԾ, բացի խաբեությունն ու կորուստն այլ բան չի գրանցվել։ Իմամ Խամենեին խելամտորեն ցույց տվեց արժանապատվության ճանապարհը՝ հաստատակամություն իսլամական հեղափոխության ճանապարհին և չհանձնվել խաբեությանը»:

Մեկ այլ օգտատեր՝ Սաջադ Բաբամիրը գրել է. «Մեր խոսքերը նույնն են, ինչ հեղափոխության առաջնորդինը։ Մենք բանակցություններ չենք ուզում։ Իրանի ժողովուրդն իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված երթում միաբերան գոռաց, որ չի նվաստանալու։ Դա նշանակում է Իրանի ժողովրդի ընդհանուր պայքարն ընդդեմ ԱՄՆ-ի»։

Օգտատեր Քիանուշ Սուրին նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցելը կնշանակի ոչնչացնել Իսլամական հեղափոխության ձեռքբերումները և ոչնչացնել Իրանը։

Նահիդ Ռոհան անունով իրանցի օգտատերն, անդրադառնալով Թրամփի այն պնդմանը, թե Իրանի հետ համաձայնագիրը գերադասում է ռմբակոծությունից,  գրել է. «Իսրայելն ի վիճակի չէ ռմբակոծել Իրանին։ Չէ՞ որ նա, ով ցանկանում է բանակցել, չի սպառնում»։

Քաղաքական ակտիվիստ և X-ի  օգտատեր Մոհամմադ Ջամշիդին, բանակցություն բառի հետ  Թրամփի խաղը համարել է հանրային կարծիքը խաբելու փորձ և գրել. «ԱՄՆ-ի հետ բանակցությունները պատվաբեր չեն այն պատճառով, որ Թրամփը ձևացնում է, թե բանակցում է, բայց միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականության մեջ, կոչ է անում ոչնչացնել Իրանի ռազմական հզորությունը, զինաթափել երկրի հրթիռային զինանոցն ու վերահսկել անգամ սովորական սպառազինությունը»:

Օգտատեր Մահթա Յուսեֆին նույնպես անօգուտ է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները։ Նա գրել է. «Իրանի և մյուս ազգերի տարբերությունն այն է, որ իրանցիները քաջություն ունեն ասելու, որ ԱՄՆ-ն ագրեսոր է, ստախոս, խաբեբա և ամբարտավան ու գոռում են «Մահ ԱՄՆ-ին»»: