ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է թշնամու սպառնալիքների և ագրեսիաների դեմ պայքարի պատրաստակամության մասին
ԻԻՀ ԶՈՒ շտաբը և Խաթամ ալ-Անբիա շտաբը ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնիի տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ նշել է, որ Իրանի զինված ուժերը և ժողովուրդը թույլ չեն տա, որ նահատակ իմամի և երկրի մյուս նահատակների հեղված արյունը անարգվի և կկանգնեն թշնամիների սպառնալիքների և ագրեսիաների դեմ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին և Միացյալ Նահանգներին և սիոնիստական ռեժիմին մեղադրելով պատերազմ հրահրելու և մարդու իրավունքները խախտելու մեջ, ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ կատարված հանցագործությունները, այդ թվում՝ Մինաբ դպրոցի 168 երեխաների սպանությունը, բացահայտել են մարդու իրավունքների պաշտպանների իրական դեմքը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրանի ժողովուրդը չի նահանջի ճնշումների և սպառնալիքների առջև և կշարունակի դիմադրության ու արժանապատվության ուղին։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիի առաջնորդությամբ, պատրաստ են պաշտպանել իսլամական հեղափոխության իդեալները և երկրի տարածքային ամբողջականությունը։
Վերջում գլխավոր շտաբը նշել է, որ ամերիկացի և սիոնիստ թշնամիներն այլընտրանք չեն ունենա, քան պարտվել և հանձնվել Իրանի զինված ուժերի և ժողովրդի կամքին, իսկ Իսլամական Հանրապետությունը թուլացնելու նրան նպատակն իրականություն չի դառնա։