Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ԱՄՆ ագրեսիային պատասխանելու մասին՝ թիրախավորելով նրա ռազմական օբյեկտները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ԱՄՆ ագրեսիային իր նախնական արձագանքի մասին՝ թիրախավորելով այդ երկրի 85 կարևոր ռազմական օբյեկտներ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի պետական Ռադիո֊ հեռուստատեսության լրատվական գործակալությանը, ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի հայտարարության ամբողջական տեքստը հետևյալն է.
Հանուն բռնատերներին ոչնչացնելու Աստծու
Իսլամական ումմայի նահատակ առաջնորդի փառահեղ և աննախադեպ հուղարկավորության ժամանակ Իրանի մեծ ժողովրդի հերոսապատումից հետո, ԱՄՆ ագրեսիվ ռեժիմը, որի պարտության չափերը օրեցօր ավելի ակնհայտ են դառնում և որը նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությանը Իրաքի միլիոնավոր հպարտ քաղաքացիների մասնակցությունը համարում է իր համար ավելի մեծ պարտություն, կրկնեց համաձայնագիրը խախտելու իր սովորությունը և, սարսափահար, այս պատմական իրադարձությունը ստվերելու նպատակով, ԱՄՆ մանկասպան և ահաբեկիչ բանակը չորեքշաբթի առավոտյան բացահայտորեն խախտեց հրադադարը և խախտեց Իսլամաբադի համաձայնությունը՝ ավիահարված հասցնելով Հորմոզգան և Մահշահր նահանգների (հարավային Իրան) ափերին գտնվող մի շարք ափամերձ բազաների և քաղաքացիական կայանների վրա։
Այս ագրեսիային առաջին պատասխանի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը, համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողությունների միջոցով, ոչնչացրին ԱՄՆ 85 կարևոր ռազմական օբյեկտնեի Սալման նավահանգստում, Բահրեյնի հինգերորդ ռազմածովային տարածքում և Քուվեյթի Ալի Ալսալեմ ավիաբազայում, ինչպես նաև հարվածեցին թշնամու MQ9 անօդաչու թռչող սարք, որը փորձում էր միջամտել գործողությանը։