Արձագանքներ՝ Իրանի հարավում հարսանեկան արարողության վրա ԱՄՆ-ի հարձակմանը․ Եթե մի ուժ սատանայի պես սպանում է, ապա նա հենց «Մեծ Սատանան» է
https://parstoday.ir/hy/news/iran-i249728-Արձագանքներ_Իրանի_հարավում_հարսանեկան_արարողության_վրա_ԱՄՆ_ի_հարձակմանը_Եթե_մի_ուժ_սատանայի_պես_սպանում_է_ապա_նա_հենց_Մեծ_Սատանան_է
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը, արձագանքելով Իրանի հարավում՝ Սիրիկ կղզում հարսանեկան արարողության վրա ԱՄՆ-ի հարձակմանը և դրա հետևանքով իրանցի երեխաների և ընտանիքների նահատակությանը, ԱՄՆ-ին անվանել է «Մեծ Սատանա» և ասել, որ այդ երկրի գործողությունները կատարվում են սատանայի նմանակմամբ։
(last modified 2026-09-02T13:29:55+00:00 )
Սեպտեմբեր 02, 2026 16:58 Asia/Tehran
  • Արձագանքներ՝ Իրանի հարավում հարսանեկան արարողության վրա ԱՄՆ-ի հարձակմանը․ Եթե մի ուժ սատանայի պես սպանում է, ապա նա հենց «Մեծ Սատանան» է

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը, արձագանքելով Իրանի հարավում՝ Սիրիկ կղզում հարսանեկան արարողության վրա ԱՄՆ-ի հարձակմանը և դրա հետևանքով իրանցի երեխաների և ընտանիքների նահատակությանը, ԱՄՆ-ին անվանել է «Մեծ Սատանա» և ասել, որ այդ երկրի գործողությունները կատարվում են սատանայի նմանակմամբ։

Ինչպես հաղորդում է ParsToday-ը, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով Իրանի հարավում քաղաքացիական օբյեկտների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումներին և Քուհեստաքում հարսանեկան արարողության ժամանակ մի շարք իրանցիների նահատակությանը, հիշեցրել է նաև Մինաբում և Լամերդում ԱՄՆ-ի իրականացրած հանցագործությունների մասին և գրել․ «Մինաբի դպրոցում՝ երեխաները կոտորվեցին, Լամերդի մարզադահլիճում՝ երեխաներին մորթեցին,  Քուհեստաքի հարսանիքում՝ երեխաները սպանվեցին իրենց ընտանիքների հետ միասին»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նույնպես Սիրիկում հարսանեկան արարողության վրա հարձակումը համարել է «ԱՄՆ-ի բարոյական անկման» ևս մեկ նշան և ասել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատերազմի իրականությունը դրսևորվել է այս արարողության ռմբակոծմամբ։
Բաղային ընդգծել է, որ ԱՄՆ-ը, իր պարտությունը թաքցնելու համար, դիմել է նման գործողությունների և փորձում է արհեստական բանականության միջոցով ստեղծված բովանդակության տարածմամբ իր գործողությունների մասին այլ պատկեր ներկայացնել, մինչդեռ, նրա խոսքով, իրականությունն այն հանցագործություններն են, որոնք ԱՄՆ-ը կատարել է քաղաքացիական բնակչության դեմ։
Իրանի Մարդու իրավունքների շտաբն էլ հայտարարության մեջ նշել է, որ Քուհեստաքի նավահանգստում տեղի ունեցածը պարզապես ռազմական միջադեպ կամ հակամարտության ընթացքում կողմնակի իրադարձություն չէր, այլ զինված հակամարտությունը կարգավորող հիմնարար կանոնների խախտման լուրջ օրինակ էր։ Կազմակերպությունը շեշտել է, որ քաղաքացիական արարողությունների թիրախավորումը անզեն մարդկանց կյանքի և անվտանգության իրավունքի ուղղակի խախտում է, և այս արարքի մեղավորների իրավական պատասխանատվությունը պետք է հետաքննվի և հետապնդվի։