Ղալիբաֆ․ Իրանը և Դիմադրության ճակատը գտնվում են իմաստային միասնական ուղու վրա՝ ընդդեմ իմպերիալիզմի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը և Դիմադրության ճակատը գտնվում են իմաստային միասնական ուղու վրա՝ ընդդեմ իմպերիալիզմի, և ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի դեմ պայքարը շարունակվելու է։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ հղում անելով ISNA-ին, Ղալիբաֆը ՀԱՄԱՍ-ի իսլամական կապերի պատասխանատու Բասեմ Նայիմի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի և Դիմադրության ճակատի պայքարի պատմությանը, ասել է․ «Այս պայքարի հիմքում ընկած է բռնության և իմպերիալիզմի դեմ պայքարը, իսկ Դիմադրությունն անցած տասնամյակների ընթացքում շարունակվել է տարբեր ձևերով»։
Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին՝ նա հավելել է․ «Բանակցությունները չեն մերժվում, սակայն դրանք պայքարի գործիք են, և եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի դեմ պայքարը դադարեցվի, այդ օրը պարտության օր կլինի»։
Իրանի խորհրդարանի նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ը պետք է կատարի Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, որպեսզի Իրանը քայլեր ձեռնարկի Հորմուզի նեղուցը բացելու ուղղությամբ։
Բասեմ Նաիմն ընդգծել է, որ պաղեստինցիների պայքարը Իսրայելի ռեժիմի դեմ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այդ ռեժիմը վերացվի Պաղեստինի տարածքից։