Հունվար 29, 2023 11:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝ Պաղեստինցիների աննախադեպ ապտակն Իսրայելի ծայրահեղական  կառավարությանը

Ջենինում պաղեստինցիների դեմ սիոնիստների իրականացրած ոճրագործությունից ընդամենը մեկ օր անց, պաղեստինցի մի երիտասարդ, օկուպացված Ղոդսում հերոսական գործողություն է իրականացրել, որի արդյունքում 10 սիոնիստ է սպանվել։

Հինգշաբթի առավոտյան սիոնիստական ուժերը, «Շաբաքի» աջակցությամբ, հարձակվել են Ջենին ճամբարի վրա, ինչի հետևանքով նահատակվել է 11 և վիրավորվել՝ 20 պաղեստինցի:
Այդ ոճրագործությունից հետո, Պաղեստինի Դիմադրության պաշտոնյաները հայտարարել են, որ սիոնիստները ծանր գին են վճարելու այդ հանցագործության համար։Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նախալեն հայտարարել է, որ չնայած այս ոճրագործություններին, Պաղեստինի խիզախ ու քաջարի ռազմիկները կշարունակեն դիմակայել թշնամուն: Դեպքից մեկ օր անց, պաղեստինցի 21-ամյա Խեյրի Ալղամը մահապարտական գործողություն է իրականացրել օկուպացված Ղոդսի Նաբի Յաղուբ սիոնիստական քաղաքավանում, որի հետևանքով սպանվել է 11 և վիրավորվել միք անի սիոնիստ:
Նահատակ Խեյրի Ալղամի գործողությունն այն նախազգուշացման իրականացումն էր, որ Ջենինի ոճրագործությունից հետո հնչեցրել էր Պաղեստինի Դիմադրությունը: Մյուս կարևոր կետն այն է, որ նահատակ Խեյրի Ալղամի գործողությունը ամենածանր հարվածն էր, որ պաղեստինցիները հասցրին սիոնիստներին վերջին երկու տասնամյակների ըթնացքում։ Մի կողմից այս գործողությունը կատարվեց այն պայմաններում, երբ Հորդանան գետի արևմտյան ափոին Իսրայելի անվտանգության կառույցները բերված են լիակատար պատրաստ վիճակի, իսկ մյուս կողմից դրա հետևանքով կա վերջին 20 տարիների ըթնացքում աննախադեպ թվով՝ 11 զոհ: Գործողությունն այնքան հզոր էր, որ ԱՄՆ մեկնած Իսրայելի պատերազմի նախարարը ստիպված հետ վերադարձավ, իսկ Նեթանյահուն և ռեժիմի ներքին անվտանգության նախարար Բեն Ղաֆիրը մեկնեցին գորոծղության վայր:
Բացի այդ, այս գործողությունը վճռական և վաղաժամ պատասխան էր Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կառավարությանը, որը ձևավորվել է մեկ ամիս առաջ: Այս ժամանակահատվածում, ներքին անվտանգության նախարար Իտմար Բեն Ղաֆիրը պաղեստինցիների նկատմամբ կիրառել է հստակ և խիստ ռասիստական դիրքորոշում և քաղաքականություն, որի հետևանքով վերջին մեկ ամսում նահատակվել են 30 պաղեստինցիներ: Նահատակ Խեյրի Ալղամի գործողությունը ծանր հարված ու ապտակ էր Նեթանյահուի կառավարությանը: Խոստովանելով, որ գորոծղությունը շատ ազդեցիկ էր, Նեթանյահուն ասել է.«Ականաատեսը եղանք վերջին տարիների ամենավատ հարձակման»:Մյուս հարցն այն է, որ գործողությունն իրականացրել է 21-ամյա պաղեստինցի երիտասարդը։
Սա ապացուցում է, որ պաղեստինցի երիտասարդ սերնդի մեջ ինստիտուցիոնալացվել է դիմադրության ոգին, ինչպես նաև սիոնիստ թշնամու գոռալուց չվախենալը, ինչը նաև առաջացրել է Իսրայելի կառավարության վախն ու շփոթվածությունը: Այս ֆոբիան այն մակարդակի է հասել, որ մի խումբ ավանաբնակներ բախվել են Բեն Ղաֆիրի հետ և նրա քաղաքականությունը համարել պաղեստինցիների Դիմադրության գործոնը: Լիբանանի Հեզբոլլահն օկուպացված Ղոդսում գործողությունները բնութագրել է հերոսական գործողություն և հայտարարել է, որ այն ցնցել է սիոնիստներին և վախ, սարսափ ու մտահոգություն առաջացրել սիոնիստ ավանաբնակների մոտ:
Մեկ այլ կարևոր հարցը՝ Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի արձագանքներն էին: Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան, առանձին հաղորդագրություններով, առանց անդրադառնալու Ջենինի ոճրագործությանը, դատապարտել են ուրբաթ գիշեր Ղոդսի հյուսիսում իրականացած մահապարտական գործողությունը:
Այս երկրների նման քաղաքականությունը կրկին ապացուցում է, որ պաղեստինցիները ինքնապաշտպանության համար չպետք է հույսեր կապեն հաշտվողականության ոկղմնակիցների հետ ևւ հույսը դնեն իերնց վրա: Այդ իրատեսական սկզբունքի համաձայն, յուրաքանչյուր երկիր, սպառնալիքի դեպքում պետք է ինքնապաշտպանվի:

Պիտակ